Հարված է հասցվել Թեհրանի հայկական թաղամասին, երեխա է վնասվածքներ ստացել․ Մովսես Քեշիշյանը մանրամասներ է հաղորդում

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

«Հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդիե թաղամասին, դրան մոտ հայկական միության ապակիներն են փշրվել,  հայերի շրջանում ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Ըստ լուրերի՝ հարվածից հետո 20 մարդ զոհվել է, նրանց թվում հայեր չկան, բայց մի փոքր հայ երեխա վիրավորվել է»,- Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

Ըստ նրա՝ Իրանի այլ քաղաքների հայկական թաղամասերին մոտ հարձակումներ եղել են, սակայն հայերի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան։

Հարցին՝ ինչո՞ւ է թիրախավորվել Թեհրանի հենց հայկական թաղամասը, Քեշիշյանը պատասխանեց․ «Նրանք թիրախավորում են ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև ոստիկանատները, իսկ այդ տարածքում ոստիկանատուն կար։ Մյուս տեղերն էլ, որ նորից հայկական թաղամասերին մոտիկ էին, ոստիկանատներ են եղել, որ հարվածվել են»։

Քեշիշյանը նշեց, որ չնայած պատերազմական վիճակ է, միևնույն է, մարդիկ շարունակում են ապրել առօրյա կյանքով, «այնպես չէ, որ տներից դուրս չեն գալիս»։

«Մարդիկ իրենց խանութներն են գնում, իրենց փոքր աշխատանքներն անում են, խանութները բաց են, կյանքը նորմալ ընթանում է։ Բայց դրա հետ մեկտեղ՝ մեծ գործարանները փակ են, և մարդկանց զանգվածային կուտակումների վայրերը,  ինչպես, ասենք, մարզադահլիճները, փակում են, որպեսզի մարդկանց համար վտանգ չստեղծվի»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ մարտի 9-ին Իրանում գերագույն հոգևոր առաջնորդ է նշանակվել Մոջթաբա Խամենեիին։ Նա կփոխարինի հորը՝ սպանված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։

Քեշիշյանի խոսքով՝ նոր առաջնորդի ընտրությունն իրենց համար սովորական հարց է, մարդիկ նրանից փոփոխությունների են սպասում։

«Մարդիկ սպասում են՝ իրենց կյանքում փոփոխություն լինի։ Եվ նոր առաջնորդը, կարծում եմ, եթե առաջին մտահոգությունն այսօր պատերազմն է ու դրա կարգավորումը, ապա երկրորդ և հիմնական իր խնդիրը պիտի լինի ժողովրդի դժվարություններին լուծում և կառավարությանն ուղղություն տալը, որպեսզի այդ հարցերին լուծում տրվի։ Դա մնում է պատերազմից հետո»,- հավելեց նա։

Եվգենյա Համբարձումյան