Հայտնի է Փաշինյանի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։ Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։