Այն, ինչ Աճառյանն իր ժամանակում արեց հայոց լեզվի համար, առաջադեմ էր, և այսօր մեզ համար մեծ պատասխանատվություն է այդ ժառանգության պահպանումը․ ԿԳՄՍ նախարար

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։ Օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև ակադեմիկոսի ընտանիքի անդամներն այցելել են նրա շիրիմին և ծաղիկներ խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայագիտության նշանավոր երախտավորի հիշատակին։

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ անվանի գիտնականի հոբելյանը պատշաճ կերպով նշելու և նրա գիտական ժառանգությունն արժևորելու նպատակով։

«Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հոբելյանական տարին կարևոր հնարավորություն է ոչ միայն գիտնականի հիշատակը հարգելու, այլև նրա գործունեության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։

«Այսօր շատ կարևոր է խոսել մեր լեզվի մասին և իրականացնել լեզվի կենսունակությանն ուղղված ծրագրեր։ Այդ քննարկումների առանցքում նաև Հրաչյա Աճառյանի ժառանգությունն է, քանի որ բազմաթիվ հարցեր և լեզվաբանական մոտեցումներ, որոնց շուրջ այսօր աշխատում ենք, գալիս են հենց նրա գիտական գործունեությունից։ Այդ ամենը կարևոր է նաև լեզվաբանության զարգացման տեսանկյունից։ Այն, ինչ Աճառյանն իր ժամանակում արեց հայոց լեզվի համար, առաջադեմ էր, և այսօր մեզ համար մեծ պատասխանատվություն է այդ ժառանգության պահպանումը։ Եթե նա կարողացավ իր ժամանակի պայմաններում այդպիսի մեծ աշխատանք կատարել, ապա մենք ևս պարտավոր ենք շարունակել այդ ուղին»,– նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել գիտնականի գիտական ժառանգության պահպանման և հանրայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար։ Նրանք նշել են, որ վերջին տարիներին դպրոցներում և երիտասարդության շրջանում նկատվում է Աճառյանի գործունեության նկատմամբ հետաքրքրության և իրազեկվածության նկատելի աճ։ Ընտանիքի ներկայացուցիչները նաև պատրաստակամություն են հայտնել ցուցադրությունների կազմակերպման համար տրամադրել անհրաժեշտ օժանդակ նյութեր և աջակցել կազմակերպչական աշխատանքներին։

Քննարկվել են նաև «Աճառյան 150» հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումները։ Դրանց թվում են միջազգային գիտաժողովի անցկացում, գիտական աշխատարանների և տարբեր կրթական նախաձեռնությունների իրականացում, դպրոցներում ընթերցումների և ճանաչողական ծրագրերի կազմակերպում, ինչպես նաև ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի և Մատենադարանի համագործակցությամբ։ Հոբելյանական տարվա միջոցառումների ամբողջական ծրագիրը կքննարկվի և կհաստատվի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի առաջիկա նիստում։

Հատկանշական է, որ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026–2027 թվականների օրացույցում»: Այս համատեքստում ընդգծվել է նաև համապատասխան միջոցառումների կազմակերպման կարևորությունը՝ գիտնականի գործունեությունն առավել լայն շրջանակներում ներկայացնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Հրաչյա Աճառյանը (1876–1953) հայ և համաշխարհային լեզվաբանական մտքի բացառիկ ներկայացուցիչներից է, որի գիտական ժառանգությունը հիմնարար նշանակություն ունի հումանիտար գիտությունների զարգացման համար։ Աճառյանի բազմակողմանի գիտական գործունեությունն ընդգրկում է հայոց լեզվի գրեթե բոլոր հիմնական բնագավառները՝ բարբառագիտություն, պատմահամեմատական լեզվաբանություն, բառագիտություն, քերականություն, անունաբանություն և հայ գրերի պատմություն։