Արմավիրում 345 տափաստանային արտույտ են որսացել․ ՆԳՆ-ն՝ ապօրինի որսի մասին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Արմավիրի մարզի պարեկները մարտի 3-ին և 4-ին ծառայություն իրականացնելիս ապօրինի որսի դեպքեր են բացահայտել: Նշվում է, որ երկու օրերի ընթացքում 345 տափաստանային արտույտ են որսացել։


«Մարտի 3-ին Նոր Կեսարիա գյուղի դաշտերում պարեկները նկատել են երկու տղամարդու, որոնք հրացանով որս էին անում: Պարզվել է, որ Բերքաշատ գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը որսորդական մեկփողանի ողորկափող հրացանով որսացել է 208 տափաստանային արտույտ, իսկ նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը երկփողանի ողորկափող հրացանով՝ 51 տափաստանային արտույտ:

Նույն օրը պարեկները Հուշակերտ-Բերքաշատ գյուղամիջյան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Հուշակերտ գյուղի 60-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան: Պարզվել է, որ մեքենայում կա ապօրինի պահվող ողորկափող որսորդական հրացան, ինչպես նաև 6 տափաստանային արտույտ:

«ՎԱԶ-2106»-ը, ապօրինի հրացանով ու որսով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ապօրինի որսի հաջորդ բացահայտումը մարտի 4-ին էր: Պարեկները Ամասիա գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում նրանք նկատել են որսորդական հրացան և տափաստանային արտույտներ: Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 44-ամյա տղամարդը 46 արտույտը ապօրինի որսացել էր Վանանդ գյուղի դաշտերում:

Նույն օրը բացահայտվել է ապօրինի որսի ևս մեկ դեպք՝ այս անգամ Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում:

Իրավախախտման համար պարեկները կանգնեցրել են Նոր Կեսարիա գյուղի 40-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները մեքենայի սրահի տեսանելի հատվածում նկատել են որսորդական հրացան և տափաստանային երեք արտույտ: Պարզվել է, որ 40-ամյա տղամարդը արտույտները որսացել էր գյուղի դաշտերում:

Մարտի 4-ին ապօրինի պահվող հրազենով ապօրինի որս արած անձանց են հայտնաբերել Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները Ագարակավան բնակավայր տանող ճանապարհին հայտնաբերել, ապօրինի որսի կասկածանքով ձերբալալել և «ՎԱԶ-211540» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 42-ամյա վարորդին և 61-ամյա ուղևորին: Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «ՎԱԶ-211540»-ի սրահի տեսանելի մասում հայտնաբերվել են ապօրինի պահվող երկփողանի որսորդական հրացան, 16 մմ տրամաչափի 6 փամփուշտ, որսորդական հրացանի կրակված փամփուշտներ և 31 տափաստանային արտույտ, իսկ 61-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ կրակված 2 փամփուշտ: Պարզվել է, որ նրանք թռչունները որսացել են Ագարակավան տանող ճանապարհի հարակից դաշտից:

Ապօրինի որս կատարած տղամարդիկ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։