Որ երկրներն են ՀՀ-ի համար սպառնալիք, որոնք՝ կարևոր քաղաքական գործընկեր . IRI-ի հարցման արդյունքները

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն և Ռուսաստանը, հայաստանցիների կարծիքով, ՀՀ-ի համար ամենակարևոր քաղաքական գործընկերներն են։ Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի հետազոտության արդյունքների՝ հարցմանը մասնակցած ՀՀ և ԼՂ-ից տեղահանված 1504 քաղաքացիներից 43 տոկոսի կարծիքով ՌԴ-ն է ՀՀ-ի համար առավել կարևոր գործընկեր, 42 տոկոսի համար՝ ԱՄՆ-ն։ Հարցվողներին հնարավորություն է տրվել մի քանի պատասխան նշելու, ուստի չի բացառվում, որ նրանց մի մասը երկու պետությունն էլ նշած լինեն։

Հարևան Իրանը 34 տոկոսով երրորդ տեղում է, 29 տոկոս գրանցվել է Եվրոպական միության տարբերակի օգտին, հետո Ֆրանսիան է՝ 27 տոկոսով, Չինաստանը՝ 21, Վրաստանը՝ 18, հաջորդում են Հնդկաստանը, Միացյալ Թագավորությունը, Ղազախստանը։ Ուշագրավ է, որ հարցվողների մի մասը կարևոր քաղաքական գործընկեր են համարում նաև Թուրքիան (3 տոկոս) և Ադրբեջանը (2 տոկոս)։

Ո՞ր երկրներն են մեծագույն սպառնալիք ներկայացնում ՀՀ-ի համար․ այս հարցի պատասխանի արդյունքում այսպիսի պատկեր է․ հարցվածների 80 տոկոսը նշել է Ադրբեջանը, 69 տոկոսը՝ Թուրքիան, Ռուսաստանը 29 տոկոսով երրորդ տեղում է։ ԱՄՆ-ն մեծագույն սպառնալիք է հարցվողների 10 տոկոսի, Վրաստանը՝ 6, Իսրայելը՝ 4 տոկոսի համար։

Այս տոկոսները, սակայն, տարբեր տարիներին այլ բաշխվածություն են ունեցել։ Օրինակ՝ Ֆրանսիան, եթե 2023 թվականի մարտին ՀՀ-ի համար առավել կարևոր գործընկեր էր հարցվածների 75 տոկոսի համար, ապա 2026 թվականի փետրվարի դրությամբ այն բավական իջել է՝ հասնելով 27 տոկոսի։

ԱՄՆ-ն 2023 թվականի մարտի տվյալներով, եթե ՀՀ-ի համար դրական էր գնահատվել հարցվածների 52 տոկոսի մոտ, ապա 2025-ի հունիսին՝ ընդամենը 37 տոկոսի։ Սակայն, ըստ ամենայնի, 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերի ֆոնին քաղաքացիների մոտ վստահությունը բարձրացել է. այսօր այն 42 տոկոս է։

Ռուսաստանի Դաշնությունը, ևս էականորեն տարբերվող ցուցանիշներ է արձանագրել վերջին տարիներին։ 2023 թվականի մարտին հարցվածների 50 տոկոսը ՌԴ-ն դիտարկել էր առավել կարևոր գործընկեր ՀՀ-ի համար, սակայն նույն թվականի դեկտեմբերին պատկերը կտրուկ փոխվել է, նիշն իջեցվել էր մինչև 34, իսկ 2024 թվականի սեպտեմբերին՝ 33 տոկոս։ Արդեն 2015 թվականի հունիսին քաղաքացիների վստահությունը ՌԴ-ի նկատմամբ աճել էր հասնելով 45 տոկոսի։ Այսօր արդեն, 2026 թվականի փետրվարի դրությամբ, հարցվածների 43 տոկոսն է կարծում, որ Ռուսաստանը Հայաստանի համար առավել կարևոր գործընկեր։

Եվրոպական միության նկատմամբ քաղաքացիների վստահության ամենաբարձր ցուցանիշը եղել է 2023 թվականին. եթե մարտին այն 36 տոկոս էր, ապա հոկտեմբերին մեկ նիշով բարձրացել էր։ Անցած տարի հունիսին հարցվածների ընդամենը 28 տոկոսն է ԵՄ-ին ՀՀ-ի համար առավել կարևոր գործընկեր դիտարկել, 2026-ի փետրվարին այն մեկ նիշով բարձրացել է։

Չինաստանը ՀՀ քաղաքացիների համար առավել կարևոր գործընկեր դիտարկվել է 2019 թվականի մարտ ամսվա ընթացքում կատարված հարցումների ժամանակ 33 տոկոս հարցվածների շրջանում։ Դրանից հետո ցուցանիշները բավական նվազել են. այսօր դրանք ամենացածրն են. Չինաստանին կարևոր գործընկեր է դիտարկում հարցվածների ընդամենը 21 տոկոսը։

ՀՀ-ի համար ամենամեծ սպառնալիքը հարցվածների համար շարունակում են մնալ Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն տարիների ընթացքում պատկերը փոխվել է դեպի դրական։ Մասնավորապես, եթե 2023 թվականի մարտին Ադրբեջանը հարցվածների 93 տոկոսի, իսկ Թուրքիան՝ 89 տոկոսի համար էր ամենամեծ սպառնալիքը, ապա նույն թվականի դեկտեմբերին դարձել էր համապատասխանաբար 86 և 82 տոկոս։ 2024 թվականի սեպտեմբերին և 2025 թվականի հունիսին պատկերը գրեթե չի փոխվել՝ 87 և 79 տոկոս։ Այսօր արդեն Ադրբեջանը սպառնալիք է համարում հարցվածների 80 տոկոսը, Թուրքիան՝ 69-ը։

2023 թվականի հունիսին 24 տոկոսն էր դիտարկում, որ ՌԴ-ն սպառնալիք է ՀՀ-ի համար, ապա նույն թվականի դեկտեմբերին նիշը կտրուկ աճեց, հասնելով 40 տոկոս։ Մեկ նիշով բարձրացավ 2024 թվականի սեպտեմբերին, 2025-ի հունիսին՝ կրկին նվազեց՝ 27 տոկոս։ Ութ ամիս անց՝ 2026-ի փետրվարին կազմում է 29 տոկոս։

Պատկերն ուշագրավ է նաև ԱՄՆ-ի և Վրաստանի դեպքում։ 2023 թվականի հունիսին այս երկրները համապատասխանաբար հարցվածներից 3 և 5 տոկոսի կարծիքով էին սպառնալիք ՀՀ-ի համար, սակայն թիվը ժամանակի ընթացքում բարձրացավ. այսօր հարցվածների 10 տոկոսի համար ԱՄՆ-ն էր սպառնալիք, 6 տոկոսի համար՝ Վրաստանը։

Ռոզա Վարդանյան