Ջրաշենին են վերադարձվել 17,8 մլն դրամ մոտարկված արժեքով մանկապարտեզի շենքն ու հողատարածքը. վարչապետ
Հասարակություն
06.03.2026 | 16:27
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում հայտնել է «հատիկ առ հատիկ» շարքի հերթական նորությունը:
«Արարատի մարզի Ջրաշեն համայնքի տիրապետմանն են վերադարձվել Բաղրամյան փողոցի 14-րդ հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և 0.26466 հա մակերեսով հողատարածքը:
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 17 միլիոն 865 հազար դրամ»,- գրել է վարչապետը: