Վնասազերծվել ու ձերբակալվել է Արաբկիրում կրակոցներ արձակած անձը
Հասարակություն
06.03.2026 | 13:55ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ՆԳՆ քրեական ոստիկանները ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, վնասազերծել են հանցագործությունը կատարողին։
«Վերջինս ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենը»,- ասված է հաղորդագրությունում։