44 %-ից՝ 21 %. ազգային անվտանգային խնդիրների սրության ընկալումը կիսով չափ նվազել է․ IRI հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
Բոլորը

Որոնք են հիմնական խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում․ IRI-ի 2026 թվականի փետրվարի հարցման համաձայն՝ «Ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրներ» կետն առաջին տեղում է․ հարցվածների 21 %-ը այն առաջնային խնդիր է համարել։

Եթե դիտարկենք 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում առկա պատկերը, ապա այդ ընթացքում ազգային անվտանգությունը եղել է բացարձակ առաջնային խնդիր՝ կայուն մնալով 41 %-44 % միջակայքում:

Ստացվում է այս տարվա փետրվարին արձանագրվել է ցուցանիշի կտրուկ անկում՝ հասնելով 21 %-ի (նվազումը կազմել է ավելի քան երկու անգամ)։ Սակայն 21 %-ով էլ այն շարունակում է մնալ որպես առանձին վերցված ամենաշատ նշվող առաջնային խնդիրը։

Եթե 2023-2025 թթ. հանրային ընկալումներում գերիշխում էր բացառապես մեկ խնդիր՝ անվտանգություն, ապա 2026 թ. փետրվարի դրությամբ պատկերը փոխվել է. անվտանգության խնդրի սրության ընկալումը նվազել է, ինչին զուգահեռ առաջին պլան են մղվել և աճ են գրանցել սոցիալ-տնտեսական և կենսապահովման (աշխատանք, եկամուտներ, գներ) խնդիրները։

Գործազրկության հիմնախնդիրը 14 %-ից բարձրացել է 18 %-ի (մոտենալով 2023 թ. դեկտեմբերի 19 % ցուցանիշին):
Ցածր աշխատավարձի խնդիրը 7 %-ից դարձել է 9 %:

Ցածր թոշակներ նշողների տոկոսը կրկնապատկվել է՝ 4 %-ից դառնալով 8 %:

Բարձր գների խնդիրը մնացել է գրեթե նույն մակարդակին (10-11 %) ողջ դիտարկված ժամանակահատվածում:

Հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվարի 3-ից 13-ը։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1506 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, որոնք այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։

Այն քաղաքացիները, որոնք ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։

Անի Թամրազյան