Որ քաղաքական ուժը քանի տոկոս ձայն կհավաքեր, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի․ հրապարակվել են IRI-ի հետազոտության արդյունքները 

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագրին»՝ Նիկոլ Փաշինյանին, կքվեարկեր ընտրողների 24 տոկոսը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ Սամվել Կարապետյանին՝ 9 տոկոսը, իսկ «Հայաստան» դաշինքից Ռոբերտ Քոչարյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 4-ական տոկոս կստանային, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի։ Այսօր առավոտյան հարցման այս արդյունքները հրապարակել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն։

Մեկական տոկոս ձայներ կհավաքեն «ԴՈԿ» կուսակցությունը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը»՝ Գուրգեն Սիմոնյանը, «Միասնության թևեր»-ը՝ Արման Թաթոյանը և «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանը։

Քաղաքական դեմքերից ու ուժերից առավել բարձր տոկոս, սակայն, հավաքել է «չի որոշել, դժվարանում է պատասխանել» տարբերակը՝ 30 տոկոս, հարցվածների 9 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 5 տոկոսը կվերացնի քվեաթերթիկը, իսկ ընտրողների 8 տոկոսը, պարզապես չի գնա քվեարկության։

Զուգահեռ նույն հարցը տրվել է նաև չկողմնորոշված ընտրողների շրջանում, որտեղ հարցման պատասխանին զուգահեռ նշվում է՝ սպոնտան պատասխան նրանց շրջանում, ովքեր ասում են՝ շատ հավանական է, որ կքվեարկեն։ Այս հարցմամբ առաջին տեղում Նիկոլ Փաշինյանն է՝ այս անգամ 29 տոկոսով, Սամվել Կարապետյանը կստանար 11 տոկոս, Ռոբերտ Քոչարյանը՝ 4 տոկոս, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ 2 տոկոս ձայն։ Այնուամենայնիվ, 28 տոկոսը դժվարացել է վերջնական պատասխանել, իսկ 11 տոկոսը՝ հրաժարվել պատասխանել։

 

Ռոզա Վարդանյան