Գեղասահորդ Միքայել Սալազարյանը մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Սալազարյանն ավարտել է ելույթն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկած գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում։ Տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում 18-ամյա գեղասահորդը վաստակել է 54,05 միավոր ու գրավել 32-րդ տեղը։ Ազատ ծրագրում հանդես գալու իրավունք են ստացել 1-24-րդ տեղ զբաղեցրած գեղասահորդները։ Պատանեկան ԱԱ-ի կանանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Իզաբելլա Եսայանը, որը կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 5-ին։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed