1000-ից 50 հազար դրամ․ ում թոշակը որքան կբարձրանա

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացնել կենսաթոշակների և նպաստների մի շարք տեսակներ՝ վերանայելով ինչպես նվազագույն շեմերը, այնպես էլ հաշվարկային հիմքերը։

Նախատեսվում է, որ նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամից կդառնա 46 հազար դրամ՝ աճելով 10 հազար դրամով։ Աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման համար հիմնական կենսաթոշակի չափը 24 հազար դրամից կբարձրանա մինչև 34 հազար դրամ, այսինքն՝ կավելանա ևս 10 հազար դրամով։

Զինվորական կենսաթոշակի հաշվարկման հիմնական չափը 20 հազար դրամից կդառնա 21 հազար դրամ՝ աճելով 1 հազար դրամով, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1750 դրամից կբարձրանա մինչև 2000 դրամ։ Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակները ևս կբարձրանան։

Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում գումարը 50 600 դրամից կհասնի 64 600 դրամի՝ ավելանալով 14 հազար դրամով։ Երկրորդ խմբի դեպքում 41 400 դրամից կդառնա 54 800 դրամ՝ աճելով 13 400 դրամով, իսկ երրորդ խմբի դեպքում 38 հազար դրամից կհասնի 48 հազար դրամի՝ աճը կազմելով 10 հազար դրամ։

Զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը 38 հազար դրամից կբարձրանա մինչև 48 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում 120 հազար դրամից կհասնի 170 հազար դրամի, այսինքն՝ կավելանա 50 հազար դրամով։

Բարձրացումներ են նախատեսվում նաև նպաստների համակարգում։ Ծերության նպաստը 36 հազար դրամից կդառնա 46 հազար դրամ։ Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը 39 հազար դրամից կհասնի 49 հազար դրամի, երկրորդ խմբի դեպքում 37 500 դրամից կբարձրանա մինչև 47 500 դրամ, երրորդ խմբի դեպքում 36 հազար դրամից կհասնի 46 հազար դրամի։

«Հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցողների նպաստը նույնպես կաճի 39 հազարից մինչև 49 հազար դրամ։ Փոփոխությունների արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48 993 դրամից կդառնա 59 181 դրամ, իսկ հետվճարի մեխանիզմի ազդեցությամբ միջինը կհասնի 67 873 դրամի։ Զինվորական կենսաթոշակի միջին չափը 96 321 դրամից կբարձրանա մինչև 104 852 դրամ, իսկ հետվճարի հաշվառմամբ կհասնի 113 544 դրամի։ Կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար 2026 թվականին կպահանջվի լրացուցիչ շուրջ 78.7 միլիարդ դրամ։

Աշխատանքային կենսաթոշակների բարձրացման տարեկան ծախսը գնահատվում է 340.3 միլիարդ դրամ, ինչը հաստատված ծրագրից ավելի է 44.9 միլիարդ դրամով։ Զինվորական կենսաթոշակների գծով տարեկան ծախսը կկազմի 48.8 միլիարդ դրամ՝ ծրագրից ավելի 3 միլիարդ դրամով։ Նպաստների բարձրացման համար նախատեսված 59.3 միլիարդ դրամի փոխարեն անհրաժեշտ կլինի հատկացնել 66.1 միլիարդ դրամ՝ ավելանալով 6.8 միլիարդ դրամով։

Կառավարության հաշվարկներով՝ լրացուցիչ ֆինանսական պահանջի մի մասը՝ 18.1 միլիարդ դրամը, կառաջանար նույնիսկ առանց կենսաթոշակների բարձրացման, իսկ բարձրացմամբ պայմանավորված հավելյալ բեռը կազմում է շուրջ 5.7 միլիարդ դրամ։

Միջոցները նախատեսվում է ապահովել պետական բյուջեի շրջանակներում՝ վերաբաշխումների և լրացուցիչ հատկացումների հաշվին։

Նարեկ Կիրակոսյան