«Անալոգ լեռը». մեկնարկեց «Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն

Լուրեր

15.10.2026 | 17:07
Իհարկե օրինական է CPS բենզալցակայանը․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
Բոլորը

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի առաջին տրիենալեն ստեղծվում է ամուր հիմքերի վրա է, այն առումով, որ ժամանակակից արվեստի համակարգը Հայաստանում շատ լավ է ձևավորված. սկսած 90-ական թվականներից ստեղծվել է դաշտ ու բավականին մեծ աշխատանք տարվել: Այդ ամենի լավագույն վկայությունն է Գյումրիի ժամանակակից արվեստի բիենալեն, Երևանի ակտիվ արվեստային իրականությունը, 2015 թվականին Վենետիկի Բիենալեում Հայաստանի տաղավարի «Ոսկե առյուծ» մրցանակը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը: 

Այս հանգամանքն էլ ինքնին նպաստեց Հայաստանի միջազգային ինտեգրմանը՝ ժամանակակից արվեստի ոլորտում: Շնորհակալություն «Ստանդարտ» տրիենալեի համակազմակերպիչ բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև մշակույթի նախարարությանը հովանավորության և աջակցության համար, առանց որի այս գաղափարը դժվար կլիներ կյանքի կոչել»,- «Ստանդարտ» ժամանակակից արվեստի տրիենալեի մեկնարկն ազդարարող ասուլիսի սկզբում նշեց «Արվեստների հայկական խորհրդի» նախագահ Վարդան Կարապետյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ տրիենալեի անվանումը ներշնչված է 1924 թվականին տպագրվող «Ստանդարտ»՝ հայկական ավանգարդ պարբերականի անունից, որի հիմնադիրներն էին մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը, անվանի ճարտարապետներ Միքայել Մազմանյանն ու Կարո Հալաբյանը:

Վ. Կարապետյանը նշեց, որ «Ստանդարտ» առաջին տրիենալեի համար Արվեստների Հայկական Խորհրդի ղեկավարությունն իբրև գլխավոր համադրող է ընտրել Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգին, ով 2015 թվականին Վենետիկի 56-րդ բիենալեում «Ոսկե Առյուծ» մրցանակը նվաճած Հայկական տաղավարի համադրողն է։ Գործընկեր համադրողն է Ռուբեն Արևշատյանը: Այս տարվա խորագիրն է «Անալոգ լեռը», ոգեշնչված է ֆրանսիացի սյուրռեալիստ գրող և բանաստեղծ Ռընո Դոմալի (1908-1944 թթ.) համանուն «Անալոգ լեռը» անավարտ վեպից:

Հայեցակարգի հեղինակ և համադրող՝ Ադելինա Ջուբերյան ֆոն Ֆյուրշթենբերգը հավելեց. «Ժամանակակից արվեստը և առհասարակ արվեստը գոյություն չունի առանց հոգևոր մոտեցան»: Նրա խոսքով Հայաստան գալիս ինքնաթիռից երբ տեսնում է Արարատը, այն իրեն հիշեցնում է «Անալոգ լեռը» ստեղծագործությունը: Այս խորհրդանշական մի լեռ է, որը իմի է բերում երկինքն ու երկիրը, մի ուղի, որը պետք է դրսևորվի նյութական և մարդկային կերպարով:

«Ստանդարտ» ժամանակակից արվեստի միջազգային տրիենալեն առաջին անգամ անցկացվելու է 2017 թ. հուլիսից մինչև դեկտեմբեր, իսկ այսուհետ տեղի է ունենալու երեք տարին մեկ անգամ: Առաջին տրիենալեին մասնակցում են 20-ից ավելի հայ և օտարազգի արվեստագետներ: Արվեստի այս փորձառության արդյունքում կլինեն ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ, ինչպես նաև հյուրընկալվող և հայաստանաբնակ արվեստագետների միջև հանդիպումներ և համագործակցություններ, տեղային աշխատանքներ և պերֆորմանսներ:  

Հուլիսի 20-ին, ՀԲԸՄ-ի ցուցասրահում կբացվի բրազիլաբնակ լուսանկարիչ (1899-1966 թթ.) Գասպար Գասպարյանի «Հեռավոր պատառիկներ, մոդեռնիստի հետադարձ հայացք» ցուցադրությունը: Համադրողն է Ռուբեն Արևշատյանը։ Նույն օրը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կցուցադրվի Իլյա և Էմիլիա Կաբակովների (Ռուսաստան/ԱՄՆ) «Մոցարտի երաժշտությունը լսելիս խնձոր վերցնելու 20 եղանակ» և «Համերգ ճանճի համար» ինստալացիաները:

Գյումրիում Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում և Սերգեյ Մերկուրովի թանգարանում կներկայացվեն արվեստի գործեր, պերֆորմանսներ և աշխատանոցներ, որոնք ստեղծվելու են Գյումրիի արվեստագետ հանրույթի հետ համագործակցությամբ։ Արվեստագետ Վահագն Ղուկասյանի հետ համադրողական համագործակցությունը տեղի կունենա Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերի պատկերասրահում, որտեղ երկու նկարչուհիների մշտական հավաքածուի ընտրանին կզուգադրվի հետևյալ արվեստագետների գործերի հետ՝  Ֆրանսիսի Ալիս (Բելգիա), Գոհար Մարտիրոսյան (Հայաստան), Ռոզանա փալազյան (Բրազիլիա)։ Կցուցադրվեն նաև «Արվեստ՝ հանուն աշխարհի» արտադրության կարճամետրաժ ֆիլմեր:

Տրիենալեի երկրորդ մասը նախատեսված է սեպտեմբերին՝ Էրեբունիում, Սևանում և այլ քաղաքներում: