Ժողովուրդը Գագիկ Ծառուկյանից ամեն ինչ էլ սպասելու է. Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ԱԺ արտահերթ ընտրություններում ժողովուրդը Գագիկ Ծառուկյանից ամեն ինչ էլ սպասելու է՝ և՛ ծրագրեր, և՛ դրանց իրականացում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Չեմ ուզում շատ առաջ անցնել և լրիվ բացահայտել մեր ծրագրերի գաղափարախոսությունը: Բայց ասեմ, որ Ծառուկյանը և՛ միտք ու ծրագիր է տալիս, և՛ օրինակ է ցույց տալիս, թե ինչ մեծածավալ պայման կարելի է ստեղծել տնտեսական հեղափոխության համար: Այնպես որ՝ հիմա մենք նոր ժամանակներում ենք, և ընկալումներն էլ պետք է համարժեք լինեն»,- նշեց նա:

Միքայել Մելքումյանն այս ընտրություններում գաղափարական պայքար է ակնկալում. «Ես ակնկալում եմ, որ ի տարբերություն ավագանու ընտրությունների՝ մենք կունենանք ծրագրային, գաղափարական պայքար: Ցավոք՝ հին Ընտրական օրենսգիրքը մնաց, և դա որոշակի պրոբլեմներ առաջացնելու է, չնայած այն բանին, որ վարչական ռեսուրսների, փողի պայմանները չկան»:

Նա նշեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը գլխավորելու է ԲՀԿ-ի համապետական ցուցակը: Ինքը՝ Միքայել Մելքումյանը, ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու. «Ես ռեյտինգայինով եմ առաջադրվելու Կենտրոնում: Ես՝ որպես Միքայել Մելքումյան, շփվում եմ մարդկանց հետ, և նորմալ եմ գնահատում իմ մասնակցության արդյունքները»:

Մանրամասները՝ տեսանյութում: