Անվավեր է ճանաչվել ՀՀ-ի անունից Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը․ հօգուտ ՀՀ կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ

Լուրեր

17.11.2026 | 10:56
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
Բոլորը

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ անվավեր է ճանաչվել ՀՀ-ի անունից Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը և հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ։ Նշվում է , որ Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է։

«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը:

Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։