Փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվել․ փոխնախարար

Լուրեր

07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:00
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմում մի քանի օբյեկտների ոչնչացման մասին
07.08.2026 | 14:54
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը
07.08.2026 | 14:47
Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. «Բամբու» բար-ռեստորանում ստուգում է իրականացվում
07.08.2026 | 14:37
«Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
07.08.2026 | 14:30
Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում
Բոլորը

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Երևանում կայացել է «Փաստարկներից գործողություն․ քաղաքականության երկխոսություն Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում երեխաների առցանց անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին հետազոտությունների արդյունքները։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անդրադառնալով առցանց տիրույթում երեխաների անվտանգությանը՝  Արաքսիա Սվաջյանը նկատել է՝ խնդիրը գտնվում է ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում․

«Նոր տեխնոլոգիաների այս դարաշրջանում, երբ ամենուրեք տեսախցիկներ են, միևնույն է՝ երեխաների անվտանգության հարցը շարունակում է մնալ արդիական, և երեխաներին ուշադրության կենտրոնում պահելու խիստ պահանջ կա։ Ներկայացված հետազոտության տվյալները մտահոգիչ են, և մենք պետք է կարողանանք ճիշտ մոտեցումներ գտնել ռիսկերի նվազեցման և երեխաների առցանց  անվտանգության ապահովման առումով։ Աշխարհում կան տարբեր փորձեր՝ համացանցի կամ սոցիալական ցանցերի մուտքի սահմանափակումների առումով. երեխայի տարիքից, զարգացման առանձնահատկություններից, ինքնակառավարման հմտություններից ելնելով՝ կարող են լինել տարբեր լուծումներ, ինչպես նաև ծնողական վերահսկողության որոշակի աստիճաններ: Ծնողական վերահսկողությունը, բնականաբար, պետք է տարիքի հետ նվազի, բայց դրան զուգընթաց՝ պետք է վստահ լինենք, որ երեխայի մոտ ձևավորված են կարողություններ և գիտելիքներ՝ առցանց միջավայրում ապահով և անվտանգ գործունեության համար»:

Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ երեխայի թվային գրագիտության   կարողությունների և հմտությունների ձևավորումը Հանրակրթության նոր չափորոշչի հստակ պահանջ է, և դպրոցում ուսուցանվող «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի նպատակն է ապահովել համապատասխան գիտելիքներ։ Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է նաև, որ այս ուսումնական տարին հայտարարված է  անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի․

«Ամեն ամիս մի ուղղությամբ իրականացնում ենք կանխարգելիչ գործողություններ,  օրինակ՝ փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվում։ Նոր չափորոշչի ներդրման շրջանակում երկրորդ դասարանից արդեն երեխաներն անցնում են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, որում ընդգրկված են մեդիագրագիտության, կիբերանվտանգության թեմաներ։  Միաժամանակ պետք է վստահություն ունենանք, որ ուսուցիչները ևս համապատասխան գիտելիքներ ունեն այդ ամենի մասին և կարող են երեխաներին ուսուցանել անվտանգության կանոնները և դրանց պրակտիկ կիրառման գործիքները»։

Արաքսիա Սվաջյանը համոզմունք է հայտնել, որ ծնողների շրջանում ևս մեծ աշխատանքի անհրաժեշտություն կա, որպեսզի նրանք կարողանան վերահսկել երեխաների գործողություններն առցանց միջավայրում:

«Անելիքները շատ են, և հուսով եմ, որ հետազոտությունը մեզ նաև կհուշի, թե որտեղ են թույլ կետերն ու ռիսկերը, որպեսզի այդ ուղղությամբ ավելի կենտրոնացված և թիրախային աշխատանք կատարենք։ Պետք է բոլոր ուժերը համախմբել և հասարակության բոլոր օղակների հետ աշխատել, որպեսզի թե՛ մեծահասակները, և թե երեխաներն ու պատանիներն առցանց միջավայրում պաշտպանված լինեն»,- նշել է նախարարի տեղակալը և ներկաներին մաղթել հետաքրքիր և արդյունավետ քննարկում:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին նշել է. «Այսօրվա երեխաներն ու դեռահասները մեծանում են թվային տեխնոլոգիաների միջավայրում, որը նրանց կյանքի անբաժան մասն է: Այդ տարածքում նրանք ստանում են տեղեկատվություն, ստեղծում ու պահպանում ընկերական կապեր և արտահայտում իրենց ստեղծագործ միտքը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք բավական լայն և հաճախ առանց բավարար վերահսկողության հասանելիություն ունեն սոցիալական մեդիային։ Թեև զգալի աշխատանք է կատարվել, սակայն դեռևս մեծ աշխատանք կա անելու՝ ապահովելու, որ երեխաները լինեն անվտանգ առցանց միջավայրում։ Այս նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աջակցել օրենսդրության, քաղաքականությունների, չափորոշիչների և կարողությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ համադրելով երեխայի իրավունքների պաշտպանությունը մասնագիտացված տեխնիկական փորձագիտության և միջազգային լավագույն փորձի հետ»: