Թոշակն ու զամբյուղը տարբեր հաշվարկներով․ ինչ են փոխում թվերը

Լուրեր

05.10.2026 | 15:10
Միրզոյան-Արաղչի հանդիպում Թեհրանում // Փաշինյանի հեռացումը՝ նորաստեղծ «Սկզբունք» շարժման նպատակ․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 15:02
«Ալիևն իսլամի թշնամին է»․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
05.10.2026 | 15:02
Հայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
05.10.2026 | 14:52
Ֆրանսիայում մինչև 500 դպրոց փակ կլինի՝ աշակերտների բողոքի ակցիաների ֆոնին
05.10.2026 | 14:44
Դուք որևիցե հարցի պատասխանելու ընդունակ չեք․ Լիաննա Գասպարյանը՝ Քաղծառայության գրասենյակի պետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:40
ԱԺ-ն լիազորություններ չունի եկեղեցու ներքին հարցերը քննարկելու. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:35
Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մարիա Կարապետյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.10.2026 | 14:32
Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքում վիրավորված պարեկային ծառայողին
05.10.2026 | 14:27
«Քըխ» նախկինների ավանդույթները շարունակվում են, ավելի նոր ու հրեշավոր կերպարանք են ստացել․ Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 14:22
Իրկուտսկում ժանտախտի կասկածով մահը կապվում է լաբորատորիայում սրվակի կոտրվելու հետ․ ՀՎԿԱԿ
05.10.2026 | 14:18
Հայ սամբիստները 13 մեդալ են նվաճել պատանեկան ու երիտասարդական ԱԱ-ում
05.10.2026 | 14:10
ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկությունը կապ ունի՞ ադրբեջանցի զինվորի ներթափանցման հետ․ նա համակարգում էր ԱԱԾ սահմանապահ զորքերի աշխատանքը
05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 27-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ներկայացրել է, որ ապրիլի 1-ից միջին կենսաթոշակը կդառնա 59 հազար դրամ, ինչը գրեթե կհավասարվի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։

«Սա այն կոնտեքստում եմ նաև ասում, երբ ասում ենք՝ խոստացել ենք, որ կենսաթոշակները միջին կհավասարեցնենք նվազագույն սպառողական զամբյուղին, որը 2025թ․ վերջին եռամսյակի դրությամբ 61 700 դրամ է, և մենք միայն կենսաթոշակները բարձրացնելով հասնում ենք մոտավորապես դրան»,- նշել է  նախարարը։

Փետրվարի 28-ին՝ մարզերում ընթացող «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավի ժամանակ, Արսեն Թորոսյանը կրկին անդրադարձել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Նա նշել է, որ այն կազմում է 61 700 դրամ, և նույնիսկ միջին կենսաթոշակը (առանց հետվճարի հաշվարկի) արդեն գրեթե հավասարվել է այդ շեմին։

FactorTV-ն ուսումնասիրել է, թե որքան է կազմել 2025թ․ վերջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ հաշվարկված երկու տարբեր մեթոդաբանությամբ, և արդյոք միջին կենսաթոշակը համապատասխանում է այդ ցուցանիշին։

Երկու դեպքում էլ նախարարը չի նշել, թե  որ մեթոդաբանության հիման վրա է հաշվարկված իր ներկայացրած ցուցանիշը։ Արմստատի հրապարակումներում ներկայացվում են նվազագույն սպառողական զամբյուղի տարբեր արժեքներ ՝ մեկը հիմնված է Առողջապահության նախարության, մյուսը՝ Համաշխարհային բանկի մեթոդաբանության վրա։

Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ Արմստատը տարեկան իրականացնում է 5184 տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտություն, և փաստացի սպառման հիման վրա ձևավորվում է սպառողական զամբյուղի արժեքը։

Արսեն Թորոսյանը ներկայացրել է, որ 2025թ․ վերջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 61 700 դրամ։

Նախարարն օգտվել է հենց այս մեթոդաբանությամբ հաշվարկված ցուցանիշից։ 2025թ․ վերջին եռամսյակում 1 շնչի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 61 768 դրամ։

Արսեն Թորոսյանի ներկայացրած թիվը ճիշտ է։ Ապրիլի 1-ից 10 հազար դրամի բարձրացման դեպքում միջին թոշակը 49 հազար դրամից կդառնա 59 հազար դրամ և գրեթե կհավասարվի սպառողական զամբյուղին։ Սակայն հարկ է հաշվի առնել, որ  նա ներկայացրել է 1 շնչի հաշվով սպառողական զամբյուղի ամսական արժեքը։

1 շնչի հաշվով ցուցանիշը ներառում է բոլոր տարիքային խմբերի միջինացված սպառումը, մինչդեռ մեծահասակների հաշվով ցուցանիշը ներառում է միայն 18 տարեկանից բարձր  անձանց միջինացված սպառումը։ Մեկ շնչի հաշվով սպառողական զամբյուղի դեպքում հաշվարկված է նաև երեխաների միջինացված սպառումը, որը էականորեն տարբերվում է մեծահասակների միջինացված սպառումից (ավելի քիչ է)։ Այս դեպքում միջինացված կենսաթոշակը ավելի համապատասխան է մեծահասակների հաշվով սպառողական զամբյուղի արժեքին, որտեղ երեխաների միջինացված սպառման ցուցանիշը չկա։

1 շնչի հաշվով սպառողական զամբյուղի ամսական արժեքին հաջորդող սյունակում (տես՝ պատկերում) հաշվարկված է նաև 1 մեծահասակի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը կազմում է 68 784 դրամ։ Այսինքն, ստացվում է, որ 1 մեծահասակի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը չի համապատասխանում ապրիլի 1-ից բարձրացվող միջին կենսաթոշակի չափին՝ 59 000 դրամին։ Միջին կենսաթոշակի չափը 9 784 դրամով պակաս է 1 մեծահասակի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։

Լուսանկարը՝ Վիճակագրական կոմիտեի կայքէջից

Առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունը հիմնված է օրգանիզմի համար անհրաժեշտ սննդամթերքի և դրանց չափաբաժինների հաշվարկի վրա։ Այդ մեթոդաբանությամբ 2025թ․ վերջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմել է 78 836 դրամ։ Սա բարձրացված միջին կենսաթոշակից 19 836 դրամով ավելի է։

Լուսանկարը՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի կայքէջից

2026թ․ հունվարի 1-ից կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ գործարքների դեպքում տրամադրվում է նաև 20% հետվճար։ Դրա առավելագույն շեմը 10 000 դրամն է։ Ճիշտ է, միջին բարձրացված թոշակի՝ 59 հազար դրամի դեպքում հնարավոր է ստանալ առավելագույնը, սակայն կոմունալ ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսային ծառայությունների դիմաց վճարումներից հետվճար չի հաշվարկվում։ Եթե անգամ գումարենք հետվճարի առավելագույն չափը միջին կենսաթոշակին, Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ կազմված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը (78 836 դրամ) ավելին է ՝ այսինքն միջին կենսաթոշակը և առավելագույն հետվճարի չափը միասին  9 836 դրամով պակաս են զամբյուղի արժեքից։

Այսպիսով, նախարարի պնդումը, թե միջին կենսաթոշակը բարձրացնելով գրեթե հասնում են նվազագույն սպառողական զամբյուղին, մոլորեցնող է։ Հայտարարությունը հիմնված է 1 շնչի հաշվով, Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ հաշվարկված ցուցանիշի վրա, մինչդեռ նույն մեթոդաբանությամբ 1 մեծահասակի հաշվով զամբյուղը, ինչպես նաև Առողջապահության նախարարության մեթոդաբանությամբ հաշվարկված արժեքը բարձր են և չեն հավասարվում միջին կենսաթոշակին։

Մարիա Խաչատրյան