Ատոմակայան, թե՞ արևային կայան․ Փաշինյանը համեմատում է անհամեմատելին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լեհաստանում փորձագետների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես ատոմային էներգիայի այլընտրանք է ներկայացրել արևային կայանների կարողությունները։ Սրանք, սակայն, անհամադրելի մեծություններ են։

«Վերջին տարիների ընթացքում կարողացել ենք արևային էներգետիկայի ոլորտում ատոմակայանի կարողությունը կրկնակի գերազանցող կարողություն հաստատել։ Եվ մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք՝ հաշվի առնելով հենց նոր նշածս գործընթացները», – ասել է Փաշինյանը։

Սակայն, այս երկու մեծությունները համադրելի չեն նրանով, որ արևային էներգետիկան կախված է արևի առկայությունից․ գիշերն ու ամպամած օրերին արևային կայանները չեն կարող էլեկտրաէներգիա արտադրել։ Իսկ Մեծամորի ատոմակայանը նման խնդիր չունի և այն մշտապես աշխատում է առավելագույնին մոտ ծանրաբեռնվածությամբ։

Այս կետը մտքում ունենալով՝ կարելի է համեմատել առաքված էլեկտրաէներգիայի քանակները։ Այս դեպքում դիտարկել ենք մեկ տարվա ընթացքում արևային և ատոմային կայանների ստեղծած էլեկտրաէներգիայի քանակները։ ՀԾԿՀ կայքում այս պահին առկա են մինչև 2025 թվականի երրորդ եռամսյակը ներառող տվյալները։


Ստացվում է, որ Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան ավելի քան մեկ ու կես անգամ գերազանցում է արևային բոլոր կայանների արտադրանքի ծավալին։ Ավելին, ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան հասանելի է շուրջօրյա, ի տարբերություն արևայինների։

Արդյունքում, Փաշինյանի ակնարկը, թե արևայինների առկայությունը փոխարինում է ատոմային էներգետիկայի մեծ ծավալի անհրաժեշտությունը, սխալ է։

Գարիկ Հարությունյան