Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր կենսակերպը․ Արփինե Սարգսյանի ուղերձը

Լուրեր

17.11.2026 | 10:56
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
Բոլորը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ։

«Օրվա խորհրդի արժևորումն անհրաժեշտ հիշեցում է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների կարևորության մասին՝ խորհրդանշելով պետության կողմից քաղաքացիների անվտանգության ապահովման կարևոր հանձնառությունը։

Քաղաքացիական պաշտպանությունը մեր պետության դիմակայունության ապահովման կարևոր ուղղություններից է, և այդ առումով Ներքին գործերի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում է համակարգի շարունակական զարգացումը։

Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր կենսակերպը: Իսկ քաղաքացիական ամուր պաշտպանության համակարգ և հանրային անվտանգության բարձր մակարդակ ունենալու բանաձևը մեկն է՝ այդ գործում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա իր գիտակցված ներդրումը:

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը առիթ է ևս մեկ անգամ արժևորելու այն բոլոր անձանց ներդրումը, որոնք իրենց մասնագիտական կարողություններով և նվիրվածությամբ մասնակցում են համակարգի ձևավորմանն ու շարունակական զարգացմանը՝ նպաստելով դրա կայունության և արդյունավետության ամրապնդմանը»,-նշել է նա իր ուղերձում։