Եկամուտների համընդհանուր հայտարարագրում․ ովքե՞ր են այս տարվանից միանում համակարգին և ի՞նչ է պետք իմանալ

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

Մարտի 1-ից մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդանուր հայտարարագրման հերթական փուլը։ Պեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշում է՝ շահառուների ընդգրկման առումով, այո, վերջին փուլն է։

«Այս տարին ներառվում են բոլոր մնացած խմբերը, ըստ էության, ցանկացած ռեզիդենտ քաղաքացի, ով նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս չէ, ենթակա է հայտարարագրման, այսինքն, ըստ էության, բոլոր չափահաս մեր հայրենակիցները պարտավորություն ունեն հայտարարագիր ներկայացնելու։ Իհարկե, մենք նախորդ տարիներին որոշակի փոփոխություններ կատարեցինք եւ համակարգը զարգացրինք, ինքնաշխատ նախալրացման եւ հանձնման ուղղությամբ։ Գիտեք, որ նախալրացում հենց համակարգի ներդրման ամենասկզբից կար։ Նախորդ տարի մեր փոփոխությունը այն էր, որ այն քաղաքացիները, որոնք ըստ էության ավելացնելու բան չունեն նախատեսված նախալրացված տեղեկատվությանը, պարտավորություն չունեն եւս մեկ անգամ համակարգ մուտք գործելու եւ հայտարարագիրը հանձնելու։ Դա արվեց որոշակիորեն ընթացակարգերը ավելի պարզեցնելու, ինչպես նաեւ հաշվի առնելով, որ համակարգի ներդրումը ինքնին հեշտ ռեֆորմ չէր, ժամանակ է պահանջում, որպեսզի մեր քաղաքացիները, ռեֆորմները շարունակական են, ու դեռեւս գալիք տարիներին մենք շարունակաբար զարգացնելու ենք համակարգը, ներդնելու ենք նոր մոտեցումներ, նոր կարգավորումներ, ու այդ ամենի արդյունքում, կարծում եմ, էլ ավելի մեծ ակտիվություն կնկատենք մեր քաղաքացիների շրջանակում»,-նշել է ՊԵԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ հայտարարագիր ներկայացնողների 60%-ից ավելին որեւէ լրացուցիչ բան չի ասել պետական եկամուտների կոմիտեին։

Մանրամասները՝ տեսանյութում։