Տիգրան Բարսեղյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ։
Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում «Սլովանը» սեփական խաղադաշտում 4։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Սպարտակ Տրնավայի» նկատմամբ։
Տիգրան Բարսեղյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, 33-րդ րոպեին ստացել է դեղին քարտ, իսկ 85-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ Գոլ խփելուց 3 րոպե անց 32-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է։
Հայ հարձակվողը 6-րդն գոլն է խփել ընթացիկ առաջնությունում, որում անցկացրել է 16 հանդիպում։