«Վայր դրեք զենքերը, այլապես կկանգնեք անխուսափելի մահվան առաջ»․ Թրամփը՝ Իրանի անվտանգության ուժերին․ Իրանը հուժկու պատասխան է խոստացել

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր վաղ առավոտյան Իսրայելը և Միացյալ Նահանգները հարձակվել են Իրանի վրա․ Meduza-ն հայտնում է, որ պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանում, Սպահանում և Քերմանշահի արևմտյան նահանգում։

Տեսաուղերձում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանի անվտանգության ուժերին «վայր դնել զենքերը, այլապես կկանգնեն անխուսափելի մահվան առաջ»։

«Ես ասում եմ Իրանի ոստիկանությանը և անվտանգության ուժերին. անմիջապես վայր դրեք զենքերը կամ կկանգնեք անխուսափելի մահվան առջև։ Իրանի ժողովրդի ազատության ժամը մոտենում է։ Մնացեք ձեր տներում և դուրս մի՛ եկեք, փողոցները վտանգավոր են։ Երբ մենք ավարտենք, դուք կղեկավարեք ձեր սեփական կառավարությունը։ Սա կլինի ռեժիմը տապալելու ձեր միակ հնարավորությունը»,- իր ուղերձում մասնավորապես ասել է Թրամփը։

Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է պատասխան հարվածի և խոստացել, որ պատասխանը կլինի «ջախջախիչ»։

«Նյու Յորք Թայմս»-ը նշում է, որ Միացյալ Նահանգները «տասնյակ հարվածներ» է հասցնում Մերձավոր Արևելքում տեղակայված ինքնաթիռներից, ինչպես նաև մի քանի ավիակիրներից։