Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությունը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ:

Միջոցառման ներկա են գտնվել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Աշխարհի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Լուչիանո Ռոսսին, Եվրոպայի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատներին, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հյուրեր:

Միջոցառման շրջանակում վարչապետը հանդես է եկել ելույթով, ողջունել բոլորին Հայաստանի Հանրապետությունում: «Մեր երկրում առաջին անգամ է անցկացվում սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնություն, և ուրախ ենք առաջնությունում ողջունել 40 երկրների 450 մարզիկների և մարզիչների, ինչպես նաև ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների 150 պաշտոնական ներկայացուցիչների։

Առաջնության ընթացքում կխաղարկվեն մեդալների 70 հավաքածուներ, և ես համոզված եմ, որ ներկաներից շատերն այստեղից կհեռանան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով, ինչպես նաև հաճելի հուշերով Հայաստանի Հանրապետության և սպորտի այս փառատոնի վերաբերյալ:

Մենք հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը և ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ գոնե այս պահի դրությամբ Հայաստանում չի եղել առաջնություն, որ որևէ նեգատիվ նստվածք թողնի իր հետևից, ինչը նշանակում է, որ առաջիկայում նորանոր առիթներ կլինեն հանդիպելու տարբեր առաջնություններում՝ Եվրոպայի, աշխարհի:

«Իհարկե, համոզված եմ, որ այս առաջնությունները նոր խթան կտան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։

Ողջունում եմ բոլորիդ, բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն, և հաղթանակ եմ մաղթում բոլորիդ: Նրանք, ովքեր կհաղթեն Հայաստանի Հանրապետությունում այս անգամ, շատ ուրախ եմ: Նրանք, ովքեր այստեղ չեն հաղթի, համոզված եմ, ովքեր առավել հետևողական կլինեն իրենց նպատակի հետևից գնալու ճանապարհին, անպայման կհաղթեն առաջիկա առաջնություններից որևէ մեկում: Բոլորիդ մաղթում եմ դիպուկ հրաձգություն»,-իր խոսքն ամփոփել է վարչապետը։

Առաջնությունն անցկացվելու է փետրվարի 27-ից մարտի 5-ը։ Մրցումները մեկնարկելու են մարտի 1-ից․ յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։ Հայաստանը առաջնությանը ներկայանում է 26 մարզիկով:

Առաջնությանն ընդառաջ իրականացվել է լայնածավալ և համակարգված նախապատրաստական աշխատանք, որպեսզի Հայաստանը պատշաճ մակարդակով հյուրընկալի մասնակիցներին. ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը համակարգել է ողջ գործընթացը։ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պատշաճ անցկացման նպատակով մարզաձևի և ենթակառուցվածքների զարգացմանը ուղղությամբ պետական աջակցությամբ մի շարք աշխատանքներ են կատարվել՝ ֆեդերացիայի հետ համագործակցությամբ։

Պետությունն առաջնության կազմակերպման համար հատկացրել է շուրջ 500 միլիոն դրամ, որի շրջանակում ներառված է նաև համապատասխան գույքի ձեռքբերումը։ Մասնավորապես ձեռք է բերվել անհրաժեշտ գույք, այդ թվում՝ թիրախներ և այլ մասնագիտացված սարքավորումներ, որոնք այնուհետև կուղղվեն մեր երկրում այս մարզաձևի զարգացմանը։

Սպորտի ոլորտի զարգացումը պետական առաջնահերթություն և հանձնառություն է. սպորտի ոլորտի ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ ավելի քան քառապատկվել է. 2026 թվականին ոլորտի հատկացումը հասնում է շուրջ 15 միլիարդ դրամի, որը վկայում է սպորտի հանդեպ Կառավարության ռազմավարական մոտեցման մասին։ Հայաստանում խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնելու Կառավարության քաղաքականության արդյունավետությունն արդեն ապացուցվել է նախորդ տարիներին կազմակերպված միջազգային սպորտային մրցաշարերի դրական փորձով։ Հաջորդ տարի Հայաստանը կհյուրընկալի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, ինչպես նաև Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։