2025-ին 34 զինծառայողի մահացության դեպք. ՀՔԱՎ-ը զեկույց է ներկայացրել

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացրել է 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ զեկույցը։

«Տվյալները հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, զինծառայողների հարազատներից հավաքագրված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:

Զեկույցում ներկայացված են Կազմակերպության ուսումնասիրության արդյունքները, որոնք համադրվել են ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ քննչական կոմիտեի կողմից տրամադրված տվյալների հետ։ Ներառված են նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում արձանագրված զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ հասանելի տեղեկությունները։

Կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն՝ 2025 թվականին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 34 զինծառայողի մահացության դեպք, որոնցից 2-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Զինծառայողների մահացության պատճառներն են՝

առողջական խնդիրներ՝ 10 դեպք,

ավտովթար՝ 8 դեպք,

ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել՝ 6 դեպք (2-ը՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում),

դժբախտ պատահար՝ 4 դեպք,

սպանություն՝ 3 դեպք,

3 զինծառայողի մահացության դեպքի պատճառը հայտնի չէ։

Համեմատելով 2024 և 2025 թվականներին զինծառայողների մահացության դեպքերը և դրանց պատճառները, արձանագրում ենք, որ դրանք նվազել են 15 %-ով։

Նկատենք, որ մարտական պայմաններում՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, ՀՀ զինված ուժերում մահացության վերջին դեպքը գրանցվել էր 2024 թվականի առաջին կիսամյակում, որի հետևանքով մահացել էր 4 զինծառայող։

Փաստորեն, 2024 թվականի փետրվարից մինչև այժմ ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում՝ հրադադարի խախտման հետևանքով, զինծառայողների մահացության դեպքեր չեն արձանագրվել, ինչն ինքնին դրական արձանագրում է, մինչդեռ այն բացասական է այն իմաստով, որ նույն ժամանակահատվածում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահացության դեպքերի նվազումն աննշան է։

Հիշեցնենք, որ 2024 թվականին ոչ մարտական պայմաններում մահացել է 36 զինծառայող, իսկ 2025 թվականին՝ 34 զինծառայող։

Զինծառայողների մահվան դեպքերի մասին Կազմակերպությանը հայտնի է դարձել միայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված գրությամբ։ Պաշտպանական գերատեսչությունը Կազմակերպությանը հայտնել է միայն զինծառայողների ծառայության տեսակի վերաբերյալ տեղեկությունը՝ առանց մանրամասնելու մահվան դեպքերի պատճառները։

2025 թվականին մահացած զինծառայողների մեծամասնությունը՝ 44 %-ը պայմանագրային զինծառայողներ են (15 զինծառայող)։

2025 թվականին ՀՀ զինված ուժերում մահացել է 9 պարտադիր ժամկետային զինծառայող՝ 26 %, մահացած ժամկետային զինծառայողներից 5-ի մահվան պատճառն ինքնասպանությունն է՝ 56 %, նախորդ տարի՝ 2024 թվականին ինքնասպանության հետևանքով մահացել էր 4 ժամկետային զինծառայող։

Ցավով պետք է արձանագրենք, որ ինքնասպանությունը շարունակում է մնալ պարտադիր ժամկետային զինծառայողների մահացության հիմնական պատճառներից մեկը, ինչը վերստին փաստում է բանակում դեռևս չհաղթահարված ոչ կանոնադրային հարաբերությունների խնդիրը։

Հիշեցնենք, որ սույն զեկույցում ներկայացված տվյալները հնարավոր է չներկայացնեն ամբողջական պատկերը ՀՀ զինված ուժերում 2025 թվականին զինծառայողների մահացության դեպքերի վերաբերյալ։ Առավել ամբողջական տեղեկություններ ստանալուց հետո, և եթե դրանք տարբերվեն զեկույցում ներկայացված տվյալներից, Կազմակերպությունը կհրապարակի զեկույցի թարմացված տարբերակը»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում։

Ամբողջական զեկույցը՝ այստեղ։