Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 4500 տոննա դիզելային վառելիք
Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարման շրջանակներում նախատեսվում է ուղարկել ևս 4500 տոննա դիզելային վառելիք։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այն Ադրբեջանից երկաթուղով Հայաստան կառաքվի այսօր՝ փետրվարի 25-ին։
Նշենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին համապատասխան, Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը սկսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի