Մերի Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հասարակություն
24.02.2026 | 20:33
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2010 թվականին ծնված Մերի Գասպարյանը։
«Փետրվարի 24-ին ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որ 15-ամյա աղջիկը փետրվարի 23-ին Գյումրու Անատառավան թաղամասի տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112»,- ասվում է հաղորդագրությունում։