ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Հասարակություն
24.02.2026 | 20:49
Փետրվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին տեղեկացնում են ճանապարհային դեպարտամենտից։
Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Սևանի, Արարատի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Եղեգնաձորի, Վայքի, Մարտունիի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունույմ։