Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
Քաղաքականություն
24.02.2026 | 17:55
Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում վստահության ամրապնդման հնարավոր միջոցառումները։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ քննարկումները անցկացրել են երկու երկրների արտաքին գործերի փոխնախարարներ Էլնուր Մամեդովը և Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի