Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորին․ ՔԿ

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

Փաստաբանը թմրամիջոցների պարունակությամբ ծխախոտի տուփը թաքցնելով իր աշխատանքային պայուսակի մեջ՝ այցելել է քրեակատարողական հիմնարկ, սակայն այն չի կարողացել փոխանցել, կալանավորին քանի որ ՔԿՀ աշխատակիցներն անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել են: ՀՀ քննչական կմիտեից հայտնում են, որ երկու անձ կալանավորվել է։

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու և դրանք քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձին փոխանցելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ փաստաբանը հանդիսանալով քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի պաշտպան, վերջինիս դրդմամբ նրա համար թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և քրեակատարողական հիմնարկում տեսակցության ընթացքում նրան փոխանցելու եղանակով, 2026 թվականի հունվարի 10-ին հանդիպել է կալանավորված անձի ազգականին և նրանից ապօրինի ձեռք բերել ծխախոտի տուփի մեջ փաթեթավորված՝ տարբեր տեսակի թմրամիջոցներ պարունակող զանգվածներ:

Այնուհետև, փաստաբանը թմրամիջոցների պարունակությամբ ծխախոտի տուփը թաքցնելով իր աշխատանքային պայուսակի մեջ՝ այցելել է քրեակատարողական հիմնարկ, սակայն այն չի կարողացել փոխանցել, քանի որ ՔԿՀ աշխատակիցներն անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են տարբեր տեսակի և չափերի թմրամիջոցները:

Վ.Ա.-ի և Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), կալանավորված անձի նկատմամբ՝ 44-396-րդ հոդվածի 3-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության փորձը):

Վ.Ա.-ի և Դ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում։