Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան

Լուրեր

23.02.2026 | 18:43
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
23.02.2026 | 18:27
«ԱԶ Ալկմարը» հաղթանակ է տարել «Նոայի» դեմ խաղից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:18
Սոֆիայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստը խփել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 18:09
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքը և դրանց հեռանկարները
23.02.2026 | 18:00
Պապիկյանը Իրան է մեկնել // «Turkish Airlines»-ը ՀՀ-ից թռիչքներ կիրականացնի․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 17:53
Այցելեցի Տեր Օշինին․ Ռուբինյանը պնդում է՝ քահանայի ասածը Քրեական օրենսգրքով հետապնդելի է
23.02.2026 | 17:45
Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորին․ ՔԿ
23.02.2026 | 17:36
«Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Մխիթարյանի գործակալի հետ
23.02.2026 | 17:27
ԿԳՄՍ նախարարը, ՀՁՖ նախագահն ու հավաքականի մարզիչը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին
23.02.2026 | 17:18
Նոր նշանակում Կառավարությունում
23.02.2026 | 17:07
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը երկուշաբթի օրը չի համաձայնեցվի. Կալաս
23.02.2026 | 16:56
31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է
23.02.2026 | 16:47
Հայ մարտիկը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

Այսօր Հայկազ Բաղմանյանի գործով հերթական դատական նիստն էր։ Նրա պաշտպան Մուշեղ Ալեքսանյանը նիստում անդրադարձավ 2009 թվականից մինչև 2022 թվականները Բաղմանյանի՝ ընկերոջից ստացած ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլար գումար փոխառությունը չհայտարարագրելուն։ Ըստ Ալեքսանյանի՝ դա վրիպման հետևանք է։

2009-ից 2020 թվականների ընթացքում Բաղմանյանը որպես պարտք 1 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար է վերցրել ընկերոջը պատկանող ընկերությունից ու ևս մոտ 250 հազար եվրո՝ մեկ այլ ընկերությունից։ Այս գումարները, ըստ փաստաբանի, փոխանցվել են բանկի միջոցով, սակայն Հայկազ Բաղմանյանը տարիներ շարունակ չի հայտարարագրել փոխառությունը։

2022 թվականին Բաղմանյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի այն ժամանակվա նախագահ Հայկուհի Հարությունյանին, որպեսզի հայտարարագրերում լրացում կատարի ու շտկի վրիպակը։ Դիմումին պատասխանել են միայն 40 օր անց՝ մերժելով թույլատրել, որպեսզի վրիպակն ուղղվի։

Նշենք, որ այս գումարների մասին տեղեկատվությունը ներառվել է Բաղմանյանի վերաբերյալ գործում, որով, ի թիվս այլնի, Բաղմանյանը մեղադրվում է նաև հայտարարագրման ենթակա տվյալներ թաքցնելու համար։

Այսօրվա դատական նիստի ընթացքում դատարանում հետազոտվեցին գործում առկա փաստաթղթերը։

Ըստ մեղադրանքի՝ Հայկազ Բաղմանյանը, 1999 թվականի հոկտեմբերի 29-ից մինչև 2003 թվականի հոկտեմբերի 8-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի, այնուհետև մինչև 2009 թվականի հունվարի 26-ը ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի, այնուհետև մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, ապա՝ 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, որպես զինծառայող իրավունք չունենալով անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 2001 թվականի մարտի 21-ից վստահված անձանց, այդ թվում՝ իր հետ մտերիմ, ապա նաև՝ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող, ընկերության մեկ այլ բաժնետեր և տնօրեն Կարեն Գալոյանի օժանդակությամբ մասնակցել է «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերության կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպությանը և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է Հայկազ Բաղմանյանի պաշտոնեական դիրքից բխող ազդեցությունը, հեղինակությունը և կապերը՝ ի շահ ընկերության օգտագործելով` ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար սննդամթերք մատակարարելու մրցույթների արդյունքում առանց խոչընդոտների հաղթող ճանաչվելու և ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված 7.559.414.437 ՀՀ դրամի պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների ընդունումը և դրանց դիմաց վճարումը, ըստ էության, գործունեության համար անհրաժեշտ թույլտվությունների ստացումն ապահովելու միջոցով:

Դրանից հետո, ըստ գործի, նպատակ ունենալով քողարկել՝ առևտրային կազմակերպությանն առավելություններ, արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը, տնօրինման եղանակը, իրական իրավունքների ծագման աղբյուրը, պատկանելիությունը, գույքին օրինական տեսք տալու նպատակով, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով, այդ թվում՝ այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու և իր հայեցողությամբ տնօրինելու եղանակով։

Բացի այդ, Հայկազ Բաղմանյանը, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր` 2017 թվականի պաշտոնատար անձի պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում, 2018 թվականի պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու, ինչպես նաև նույն թվականի տարեկան հայտարարագրերում, 2019 թվականի տարեկան և 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու մասին հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը:

Ըստ վարույթի նյութերի՝ 1999 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ Կարեն Գալոյանի կողմից հիմնադրվել է «ԿԱՐԷՔՍ» ՍՊԸ-ն, որը հետագայում վերանվանվել է «ՈՒՈԹՐ ՖՈՐ ՈՒՈԼԴ», ապա՝ «ԱՔՎԱՏԻԿ» անվանումներով:

2001 թվականի մարտի 21-ին ձեռնարկությունների պետական ռեգիստրի Գավառի տարածքային բաժնում գրանցվել է «ԱՔՎԱՏԻԿ» անվամբ ընկերության կանոնադրությունը և նույն ընկերության մասնակիցների ցուցակը, որի համաձայն՝ ընկերության հիմնադիր Կարեն Գալոյանը, մասնակիցներ Գևորգ Փայտյանը և այդ ժամանակ ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի կինը՝ Նարինե Ադամյանը, տիրապետել են յուրաքանչյուրը ընկերության 25 տոկոս բաժնեմասերին, իսկ մյուս մասնակիցներ Սարգիս Վարդանյանը և վերջինիս կինը՝ Նունե Գյունաշյանը՝ ընկերության 12,5 տոկոս բաժնեմասերին:

Ըստ գործի՝ թեև, «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերության 25 տոկոս բաժնեմասը ձևականորեն ձևակերպված է եղել Հայկազ Բաղմանյանի կին Նարինե Ադամյանի անվամբ, սակայն հիշյալ բաժնեմասերի իրական շահառու է հանդիսացել Հայկազ Բաղմանյանը՝ իրավունք չունենալով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Լինելով ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա՝ Բաղմանյանը իր պաշտոնեական դիրքից բխող ազդեցությունը, հեղինակությունը և կապերն օգտագործել ի շահ ընկերության՝ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար սննդամթերք մատակարարելու մրցույթների արդյունքում առանց խոչընդոտների հաղթող ճանաչվելու և ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված 7.559.414.437 ՀՀ դրամի պայմանագրերի շրջանակներում մատակարարված ապրանքների ընդունումը և դրանց դիմաց վճարումը, ըստ էության, գործունեության համար անհրաժեշտ թույլտվությունների ստացումն ապահովելու միջոցով։

Արդյունքում, 2009 թվականից մինչև 2018 թվականն ընկած ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար անցկացված գնման մի շարք ընթացակարգերում «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող մասնակից և ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել ապրանքների (պահածոյացված սննդամթերքի) մատակարարման պայմանագրեր, որոնց շրջանակներում՝ միայն 2009-2018 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Ընկերությանը բանկային փոխանցումներով վճարվել է ընդհանուրը 6.552.637.115 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Ընկերությունը ՀՀ Գեղարքունիքի մարզում ի թիվս այլնի, գործունեություն է ծավալել մսի, ծովամթերքի մշակման և պահածոյացման ոլորտներում, որի արդյունքում ստացված արտադրանքը վաճառվել է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ՝ արտահանման եղանակով արտերկրում:

Ըստ գործի՝ «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերությունը, ՀՀ ՊԵԿ ներկայացված հաշվետվության համաձայն՝ 2011-2018 թվականներին ստացել է 1.004.323.054 ՀՀ դրամ շահույթ, որի՝ Հայկազ Բաղմանյանին փաստացի պատկանող 25 տոկոս մասնաբաժինը կազմել է 251.080.760 ՀՀ դրամ: Ավելին՝ առանձին դեպքերում «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերության գործընկեր՝ ձեռք բերող ընկերությունը մատակարարման դիմաց վճարումներն ամբողջությամբ և ուղիղ կատարել է Հայկազ Բաղմանյանի անձնական հաշվեհամարին:

Մասնավորապես, Շվեդիայի Թագավորությունում գրանցված «ՈՒԼԼՄՕ ԱԿՏԻԵԲՕԼԱԳ» անվանումով ընկերությունը երեք գործարքներով, համապատասխանաբար՝ 2008 թվականի մայիսի 22-ին, հունիսի 4-ին և 11-ին ընդհանուր՝ 27.045.217 ՀՀ դրամին համարժեք 56.344 եվրո գումար է փոխանցել Հայկազ Բաղմանյանի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում սպասարկվող հաշվեհամարին՝ որպես արտահանման դիմաց վճար:

Հայկազ Բաղմանյանը, գիտակցելով, որ առևտրային կազմակերպությանն առավելություններ, արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու հետ զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների ծագումը հանցավոր է, նպատակ ունենալով քողարկելու դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելիությունը, գույքին օրինական տեսք տալու նպատակով, «ԱՔՎԱՏԻԿ» ՍՊ ընկերության գործունեության արդյունքում առաջացած ֆինանսական միջոցների հաշվին, տարբեր տարիների ի շահ իրեն գործող ծանոթների միջոցով դրանց մի մասը մուտքագրել է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում սպասարկվող իր հաշվեհամարներին՝ այդ կերպ դրանք միախառնելով այլ աղբյուրներից ստացված միջոցների հետ և դրանց տալով օրինական տեսք, որից հետո նշված գումարները տնօրինել է սեփական հայեցողությամբ:

Միևնույն ժամանակ, Հայկազ Բաղմանյանը նպատակ ունենալով քողարկելու առևտրային կազմակերպությանն առավելություններ, արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու հետ զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելիությունը, գույքին օրինական տեսք տալու նպատակով, այդ միջոցների մի մասով իր ընկերոջ՝ Սասուն Բարսեղյանի անվամբ Երևանի քաղաքապետարանի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 5-ին անցկացված աճուրդային վաճառքի արդյունքում 25.312.400 ՀՀ դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող 3443,86 քմ մակերեսով հողամասը, 2012 թվականի մայիսի 29-ին անցկացված աճուրդային վաճառքի արդյունքում՝ 21.231.950 ՀՀ դրամով ձեռք է բերել նույն փողոցում գտնվող 2888,7 քմ մակերեսով հողամասը: Այնուհետև, 2015 թվականի հոկտեմբերի 26-ին Ռուբեն Օհանյանից 47.000.000 ՀՀ դրամով ձեռք է բերել վերջինի կողմից Երևանի քաղաքապետարանից 2012 թվականի մայիսի 29-ի աճուրդային վաճառքի արդյունքում 46.056.650 ՀՀ դրամով գնված՝ 6266,21 քմ մակերեսով հողամասը՝ հետագայում ավելի բարձր արժեքով վաճառելու նպատակով՝ այդ կերպ հանցավոր ծագում ունեցող գույքից ուղղակի ձևով առաջացնելով առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գումար:

Հիշյալ հողամասերը Սասուն Բարսեղյանի անվամբ գրանցելուց հետո վերջինս 2021 թվականի նոյեմբերի 15-ին 10.000 ՀՀ դրամով ձեռք է բերել «ԻԴԵԱ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության բաժնեմասերը և դարձել տվյալ ընկերության 100 տոկոս բաժնեմասերի տիրապետող, որից հետո 2021 թվականի դեկտեմբերի 3-ին «ԻԴԵԱ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում կատարվել են 331.550.000 ՀՀ դրամի, 394.450.000 ՀՀ դրամի և 717.000.000 ՀՀ դրամի չափով ներդրումներ՝ Դավիթ Բեկ փողոցի վերը նշված հողամասերի հաշվին, այլ կերպ՝ հողամասերը ներդրել է «ԻԴԵԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կանոնադրական կապիտալում:

Այնուհետև, 2022 թվականի հունվարի 11-ին Սասուն Բարսեղյանի և Էդգար Բաղդասարյանի միջև կնքվել է բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր, որով Սասուն Բարսեղյանը «ԻԴԵԱ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասը տարաժամկետ վճարման պայմանով՝ 1.100.000.000 ՀՀ դրամով վաճառել է Էդգար Բաղդասարյանին։

Հիշյալ առուվաճառքի գործարքի շրջանակներում Էդգար Բաղդասարյանը Սասուն Բարսեղյանի հետ ձեռք բերած բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վճարման ենթակա վերոնշյալ գումարի մի մասի՝ շուրջ 470.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի դիմաց, ստանձնել է Հայկազ Բաղմանյանի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ում գործող վարկի սպասարկումը, որից հետո նշված պայմանավորվածության համաձայն՝ Էդգար Բաղդասարյանը 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում, կանխիկ մուտքերով՝ յուրաքանչյուր ամիս 4.000 ԱՄՆ դոլարով, համալրել է Հայկազ Բաղմանյանի՝ նույն բանկում գործող հաշվեհամարը՝ ընդհանուր առմամբ մուտքագրելով 7.720.840 ՀՀ դրամին համարժեք 16.000 ԱՄՆ դոլար գումար:

2022 թվականի ապրիլի 29-ի համաձայնագրով Սասուն Բարսեղյանի և Էդգար Բաղդասարյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը լուծվել է, որից հետո՝ 2022 թվականի հունիսի 27-ին, Սասուն Բարսեղյանի և «ԲԻԴԵՔ» ՍՊ ընկերության մասնակից Գառնիկ Ավետիսյանի միջև կնքվել է «ԻԴԵԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որի հիման վրա ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 919.600.000 ՀՀ դրամով օտարվել է Գառնիկ Ավետիսյանին, որի արդյունքում հանցավոր ծագում ունեցող ֆինանսական միջոցների ներդրմամբ ձեռք բերված հողատարածքը փոխակերպվել է առանձնապես խոշոր չափերով՝ 919.600.000 ՀՀ դրամի:

Այսպիսով՝ ըստ մեղադրանքի, Հայկազ Բաղմանյանը օրենքով սահմանված արգելքին հակառակ ապօրինի մասնակցելով ձեռնարկատիրական գործունեությանը ստացել է առանձնապես խոշոր չափերի եկամուտ, որի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրա մի մասով ձեռք է բերել անշարժ գույքեր, որոնք էլ հետագայում վաճառվել են երրորդ ընկերության՝ ապահովելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով 919.600.000 ՀՀ դրամի օրինականացում:

Հայկազ Բաղմանյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Արաքս Մամուլյան