Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը անդրադարձել է մարտի 1-ից կանխիկ վճարումների արգելման վերաբերյալ տարածվող լուրերին։

«Ո՛չ, չկա նման բան: Հիշեցնեմ, որ նման խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է, և մարդիկ պետք է անպայման վճարեն անկանխիկ եղանակով՝ քարտով կամ փոխանցումով: Ուզում եմ ասել, որ նման որոշում չկա և պլաններում նման որոշում նույնպես չկա:

Շարունակվելու է այնպես, ինչպես այսօր՝ մինչև 300 000 դրամ արժեքով գործարքների դեպքում մարդը կարող է վճարել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ, 300 000 դրամից ավել գործարքների դեպքում պարտադիր պետք է լինի անկանխիկ վճարում: Բացառությամբ, օրինակ, առողջապահության և կրթական ծառայությունների, որտեղ վճարումները պետք է պարտադիր լինեն անկանխիկ եղանակով: Ես չգիտեմ՝ որտեղից են էդ խոսակցությունները տարածվում, բայց նման բան չկա:

Եվ առիթից օգտվելով երկրորդ բանն ասեմ՝ մարտի 1-ից մի այլ կարևոր փոփոխություն ունենք, լավ փոփոխություն՝ անկանխիկ առևտրի դեպքում, քարտով առևտրի դեպքում քարտերի միջնորդավճարները կրկնակի չափով նվազում են: Այսինքն՝ ARCA քարտերով առևտուր անելու դեպքում էդ միջնորդավճարը կկազմի ընդամենը կես տոկոս, իսկ «Մաստեր» և «Վիզա» քարտերով առևտուր անելու դեպքում դա կկազմի ընդամենը 0,9%: Սա, կարծում եմ, շատ կարևոր ու լավ նորություն է, հատկապես փոքր բիզնեսով զբաղվող մեր տնտեսվարողների համար: Եվ նաև առիթից օգտվելով հիշեցնեմ, որ ARCA քարտերով առևտուր անելու դեպքում մեր հայրենակիցները կարող են նաև 2%-ի չափով քեշբեք հետ ստանալ»,-նշել է պատգամավորը։