Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է

«2000 թվականից փետրվարի 21-ն աշխարհում նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ 1999 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված և 2002 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 56/262 բանաձևով վավերացված՝ աշխարհով մեկ սփռված ազգային լեզուների և մշակույթների իրավունքների պաշտպանությանը նվիրված այս օրվա խորհուրդն այն է, որ ոչ միայն ամրագրի լեզվական ու մշակութային բազմազանության փաստն աշխարհում, այլ նաև այն ըմբռնվի՝ որպես կարևորագույն արժեք։

2005 թվականից Հայաստանի Հանրապետությունը նույնպես նշում է փետրվարի 21-ը՝ որպես Մայրենի լեզվի միջազգային օր։ Մայրենի լեզվի իրավունքների պաշտպանությանը և աշխարհում մշակութային բազմազանության պահպանմանն ուղղված այս շարժմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը պատահական չէ։ Մեր կողքին ապրում, կրթություն ստանում, մեզ հետ աշխատում և բարիք են ստեղծում Հայաստանում բնակվող բազմաթիվ այլազգիներ։ Մայրենի լեզվով կրթություն ստանալու, ազգային ավանդույթները, կրոնը, լեզուն և մշակույթը պահելու և զարգացնելու նրանց իրավունքը ամրագրված է ՀՀ Սահմանադրության 56-րդ հոդվածով։

Ամեն տարի բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնք ուղղված են նպաստելու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի ու ազգային մշակույթի պահպանմանն ու զարգացմանը։


Սակայն այսօրվա խորհուրդն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը լեզվական ու մշակութային բազմազանությունը որպես խաղաղ ու բարեկեցիկ կյանքի գրավական նկատի, այլ լեզվով հնչող խոսքն ու ավանդույթը հավասարապես հարգի՝ որպես համամարդկային արժեք։

Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն, իսկ ազգային լեզուներն ու մշակույթներն իրենց մեջ նաև յուրաքանչյուր ազգի պատմական փորձն ու հիշողությունն են կրում։ Դրանցով է ձևավորվում մեզանից յուրաքանչյուրի անհատական ու հավաքական ինքնությունը, իսկ դրանց հանդեպ ունեցած հարգանքով է հնարավոր ձևավորել հանդուրժողականության այն մթնոլորտը, որն անհրաժեշտ է խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար։

Ուրախ եմ հայտնելու, որ պետության ֆինանսավորմամբ 2026 թվականի հունվարի մեկից Երևանի պետական համալսարանում գործում է ՀՀ ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խումբ: Առանձնահատուկ կարևորվում են նաև ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցմանն ու որակավորված մասնագետների պատրաստմանն ուղղված աշխատանքները, որի կապակցությամբ արդեն աշխատանքներ են տարվում Ազգային փոքրամասնությունների ուսումնասիրության խմբի շրջանակում ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման կենտրոն ստեղծելու ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,


Մայրենի լեզվի և մշակութային բազմազանության միջազգային այս օրը եկեք նշանավորենք մեզանից յուրաքանչյուրի ուշադրությամբ դեպի մեր կողքին ապրող ազգային փոքրամասնությունների լեզուներն ու մշակույթը, բայց նաև դեպի մեր բարբառներն ու դրանցով ստեղծված ժողովրդական մշակույթը, ճանաչե՛նք դրանք որպես մեր կյանքը պայմանավորող կարևոր արժեքներ»։