Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցները լուսանկարվել են

Վաշինգտոնում տեղի է ունեցել Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել։ Հիշեցնենք՝ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վարչապետը Վաշինգտոնում մասնակցում է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին, որից առաջ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։