Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 20:30
ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմ չի սպասվում․ չեմ կարծում՝ ՌԴ-ն թշնամական քաղաքականություն կվարի հայ ժողովրդի նկատմամբ․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 20:17
Փաստաբանն ահազանգում է՝ Արթուր Օսիպյանի կյանքի համար լուրջ վտանգ է առկա
04.06.2026 | 20:07
ՊՆ-ն պարզաբանում է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ներկայության նպատակը
04.06.2026 | 20:00
Ընտրատեղամասը՝ բանտում. ինչպես է կազմակերպվում կալանավորների և դատապարտյալների քվերակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:52
ՀԱԿ-ը դատապարտել է Մասիսում և Արթիկում ընդդիմադիրների նկատմամբ բռնության դեպքերը
04.06.2026 | 19:41
Մեր երկիրը կարիք ունի արդարության ու ճշմարտության` իմ մասով դա անելու եմ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 19:31
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքն Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 19:26
Հայաստանը՝ Եվրոպական կրթական հիմնադրամի «Նոր ուսուցում 2026» միջազգային մրցույթի եզրափակչում
04.06.2026 | 19:11
Գալուզին․ Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվին և Երևանին՝ խաղաղության պայմանագրի կնքման համար
04.06.2026 | 19:00
Հետընտրական լուրջ բռնությունների հող են ստեղծում․ ռուսական հատուկ ծառայությունները դա արել են տարբեր երկրներում․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 18:58
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից. ՈւՂԻՂ
04.06.2026 | 18:43
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
04.06.2026 | 18:28
UFC-ի չեմպիոնին արգելել են ներկա գտնվել Սպիտակ տան մրցաշարին Թրամփի և Նեթանյահուի մասին հայտարարություններից հետո
04.06.2026 | 18:19
Հայկական պրոդուկտը ԵՄ-ում պոտենցիալ ունի․ արտադրող․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.06.2026 | 18:10
50 մլն եվրո ԵՄ-ից՝ ռուսական սահմանափակումների ֆոնին // Ադրբեջանից դիզվառելիք է ուղարկվել ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Երևանի Աբելյան փողոցում երեկվա կրակոցները, ըստ մամուլի հրապարակումների, հաջորդել են կենցաղային հարցերի շուրջ վեճին։ Սպանության ելքով միջադեպին ներգրավված է եղել շուրջ չորս տասնյակ մարդ։

Օրը ցերեկով Երևանում տեղի ունեցած հաշվեհարդարի հետևանքով 1 անձ մահացել է։ Մահացածը 45-ամյա Արսեն Վարդանյանն է։ Հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից մեկն այսօր դուրս է գրվել, մյուսների վիճակը միջին ծանրության է։ ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ՝ սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Ըստ ՔԿ-ի՝ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։

Աջափնյակում առաջին անգամ չէ, որ մարտաֆիլմի սցենարով հաշվեհարդար  է տեղի ունենում։ 2024 թվականի մարտի 15-ին միմյանց դեմ հրազեն, նռնակ ևայլ զինատեսակներ էին կիրառել։ Անկանոն կրակահերթերի գնդակները վնասել էին երրորդ հարկում գտնվող բնակարանի ապակիները։

Այս դեպքից մի քանի ամիս անց՝ հունիսի 11-ին, կրկին Աջափնյակում հնչած կրակոցներից սպանվեց Սերգեյ Գրիգորյանը, որը քրեական շրջանակներում հայտնի էր Ֆազ մականունով։

«Դուք հիմա նստած եք աշխարհի 7-րդ անվտանգ երկրում»․ Մինչ Նիկոլ Փաշինյանը բրիտանական Telegraph-ին տված հարցազրույցում, հղում անելով ոչ վստահելի տվյալներ ներկայացնող «Նումբեո» կայքին, պնդում էր, թե Հայաստանն աշխարհի անվտանգ երկրների շարքում 7-րդն է, Երևանում և մարզերում այսպիսի դեպքերը հաջորդում էին մեկը մյուսին։

Այսպես, 2026-ի հունվարի 14-ին միջադեպ էր տեղի ունեցել Երևանի Աբովյան փողոցում՝ անչափահասների մասնակցությամբ։ Հնչել էին կրակոցներ, գործադրվել էին կտրող-ծակող գործիքներ։

2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզում 61-ամյա տղամարդը որսորդական հրացանով մի քանի ժամում չորս հոգու էր սպանել։ Արամուսի դաշտում նա կյանքից զրկել էր ամուսինների, իսկ Զովաշենի ճանապարհին՝ սպանել 46-ամյա մի տղամարդու և 44-ամյա կնոջ։

2025 թվականի հոկտեմբերի 24-ին մեկ անձ վիրավորվել էր Փափազյան փողոցում հնչած կրակոցներից, հաջորդ օրը Դավթաշենում հնչած կրակոցներից մահացել էր 33-ամյա մի տղամարդ։

2025 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերը կայծակնային արագությամբ տարածվեց Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության լուրը։ Մերձավանում արձակված 18 կրակոցներից սպանվել էր նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, վիրավորվել՝ Գրիգորյանի ընկերներից Արծրուն Գալստյանը։ Նույն տարվա փետրվարին ևս Մերձավանում կրակոցներ էին հնչել․ գյուղի ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Գրիգոր Օհանյանը։ Գործով 15 մեղադրյալների թվում է Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, կրակոցների վայրը Երևանի թիվ 107 մանկապարտեզի տարածքն էր։ Գնդակները դիպել էին մանկապարտեզի պատուհաններին ու հայտնվել ներսում։

2025-ի հունիսի երկուսին կրակոցներ էին հնչել Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում։ Երկու անձ մարմնական վնասվածքներ էր ստացել։

Պատիժների և բանտային համակարգերի միջազգային փորձագետ Արշակ Գասպարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է՝ ՆԳՆ ոստիկանությունը պետք է աշխատի կանխարգելիչ գործողությունների տրամաբանությամբ։

Այս դեպքերի ֆոնին հիշարժան է դառնում պաշտոնը ստանձնելու օրը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոստումը․ «ՀՀ-ի համար, ՀՀ քաղաքացու համար նոր նվաճում արձանագրել ներքին անվտանգության ոլորտում»։

Նախարարի այս խոստման ֆոնին աճել է կրակոցներով ուղեկցվող միջադեպերի թիվը։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2025 թվականին հրազենով 152 հանցագործություն է կատարվել, 2024-ին այդ թիվը եղել է 109-ը։ 2025 թվականին, 2024-ի համեմատ, դեպքերն աճել են շուրջ 40 տոկոսով: Փորձագետի խոսքով՝ ներքին անվտանգությունը պետք է համակարգային գործողություններով և բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ կազմակերպվի։ Ըստ նրա՝ միակ պատասխանատուն ՆԳ նախարարը չէ։

Գասպարյանը շեշտում է՝ հանցագործությունները կանխարգելելու լավագույն միջոցը համայնքային ոստիկանի, պարեկի, օպերատիվ հետոախուզական աշխատակցի և բնակչի համագործակցությունն է։ Ըստ նրա՝ այժմ ռեսուրներն այլ տեղ են ուղղվում։

Արդյո՞ք իրավապահ համակարգը հետևություններ կանի աղմկահարույց դեպքերից և կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկի, թե՞ սպանություններից հետո միայն բացահայտման մասին հայտարարություններով հանդես կգա, ցույց կտա ժամանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան