ՌԴ-ն 2026 թվականին լայնածավալ ազդեցության արշավ կսկսի Հայաստանի դեմ. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայություն

Լուրեր

13.05.2026 | 14:12
Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
13.05.2026 | 14:01
Հակոբ Արշակյանը ACT քոլեջի ուսանողների հետ քննարկել է նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները
13.05.2026 | 13:53
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանում Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիում»
13.05.2026 | 13:45
Ախալցխայում հայկական եկեղեցուց սրբապատկերները դուրս են բերվել և նետվել աղբամանի մոտ. հետաքննություն է սկսվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.05.2026 | 13:36
Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի շուրջ 70%-ը. NYT
13.05.2026 | 13:29
«200 հազար գրեֆ ենք արե, որ բան ըլնի էդ ապերացիան»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:24
Սերդար Քըլըչը՝ Թուրքիա-ի և ՀՀ-ի միջև երկկողմ առևտրի արգելքների վերացման մասին
13.05.2026 | 13:18
Երկաթուղային կապ ունենք մեր բարեկամ ՌԴ-ի հետ․ Փաշինյանը ներկայացնում է բալանսավորված արտաքին քաղաքականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:10
Ավագանու անդամը պնդում է՝ ԴՕԿ-ը գրանցվել է կեղծիքներով, բայց ԿԸՀ-ն վարույթ չի հարուցել
13.05.2026 | 13:02
Ով ձայն է տալիս Ծառուկյանին, ուղիղ քվե է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:54
Ռուսական կողմն ԱԹՍ-ներով հարձակվել է ուկրաինական շրջանների վրա. զոհեր և վիրավորներ կան
13.05.2026 | 12:45
Ազատ Արշակյանը դատարանում հաղթել է Սամվել Կարապետյանին․ ինչ մանրամասներ են հայտնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 12:34
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով․ Դատախազություն
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
Բոլորը

Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է իր 2026 թվականի զեկույցը, որը գնահատում է պետության արտաքին անվտանգության սպառնալիքները:  Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի գործողություններին։

Նշվում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առաջընթացն առաջ է մղում Արևմուտքի շահերը։ Ռուսաստանը սա դիտարկում է որպես սպառնալիք իր աշխարհաքաղաքական նկրտումներին։ Ռուսաստանը, հավանաբար, 2026 թվականին լայնածավալ ազդեցության արշավ կսկսի Հայաստանի դեմ։

Զեկույցում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում տեղի ունեցավ պատմական իրադարձություն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին Սպիտակ տանը և նախաստորագրեցին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը։ Հակառակ որոշ հանրային մեկնաբանությունների՝ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն ստորագրել խաղաղության պայմանագիր։ Նախաստորագրման գործընթացը նախորդող քայլն է, որի ընթացքում երկու կողմերն էլ օգտագործում են իրենց նախաստորագրությունները՝ հաստատելու համար, որ վերջնական համաձայնության են եկել դեռևս չվավերացված պայմանագրի ձևակերպման վերաբերյալ։ Այս քայլը պաշտոնապես ավարտում է խաղաղության համաձայնագրի ձևակերպման վերաբերյալ բանակցությունները։

Այնուամենայնիվ, ԱՄՆ դիվանագիտության միջնորդությամբ կազմակերպված հանդիպումը նշանակալի առաջընթաց էր ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։

Զեկույցում առանձնացվում է 4 կետ․ նախ՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնությունը և հակամարտությունը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու նրանց հանձնառությունն ինքնին առաջընթաց է։

Երկրորդ՝ նույնքան կարևոր է, որ այս համաձայնագիրը ձեռք է բերվել առանց Ռուսաստանի մասնակցության և, իհարկե, Արևմտյան միջնորդության միջոցով։

Երրորդ՝ Վաշինգտոնը նաև ապահովել է շրջանակային համաձայնագրեր, որոնք նախատեսված էին Հարավային Կովկասով և Կասպից ծովով անցնող արևմուտք-արևելք ռազմավարական տարանցիկ միջանցք բացելու համար։ Բացի տարածաշրջանի երկրներին օգուտ բերելուց՝ նման միջանցքն Արևմուտքին հնարավորություն կտար մուտք գործել Կենտրոնական Ասիա՝ շրջանցելով և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։

Չորրորդ՝ Միացյալ Նահանգները երկկողմ համաձայնագրեր կնքեց Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հիմք դնելով երկու պետություններում Արևմուտքի երկարատև ռազմավարական ներկայությանը։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ

Մոսկվայի տեսանկյունից սա իրադարձություն է, որը կարող է նշանավորել ամբողջ Հարավային Կովկասից Ռուսաստանի վտարման սկիզբը: Նման արդյունքը կլինի ցավոտ հոգեբանական և աշխարհաքաղաքական հարված: Ռուսաստանը տարածաշրջանը միանշանակորեն համարել է իրենը 19-րդ դարի սկզբից՝ Օսմանյան և Պարսկական կայսրությունների դեմ հաղթական պատերազմներից հետո: Հետևաբար, Հարավային Կովկասի «կորուստը» Կրեմլի համար կլինի պատմական մասշտաբների տրավմատիկ իրադարձություն:

Հարավային Կովկասում Արևմուտքի կողմից վերահսկվող գոտու ի հայտ գալը Ռուսաստանը դիտարկում է նաև որպես իր ռազմավարական տնտեսական շահերի սպառնալիք։ Նման գոտին աշխարհագրորեն կմեկուսացնի Ռուսաստանն Իրանից, հետևաբար, կզրկի նրան Մերձավոր Արևելքի ավելի լայն շուկաներից և տրանսպորտային ենթակառուցվածքներից, այդ թվում՝ երկաթուղիներից և նավահանգիստներից։

Վերջապես, Ռուսաստանն այս նախագծի հաջողությունը համարում է սպառնալիք Կենտրոնական Ասիայում իր ազդեցության և դիրքերի համար: Ներկայում Կենտրոնական Ասիայի ցամաքով շրջափակված պետությունները, ըստ էության, ունեն համաշխարհային շուկաներ մուտք գործելու երկու ուղի․ մեկը ցամաքային ճանապարհ է Ռուսաստանի միջով, իսկ մյուսը՝ ճանապարհ, որը տարբեր աստիճաններով գտնվում է Չինաստանի վերահսկողության տակ: Արևմուտքի կողմից վերահսկվող այլընտրանքային տարանցիկ միջանցքը, որը հատում է Կասպից ծովը և անցնում Հարավային Կովկասով, կխաթարի այս ձևավորված շրջանակը: Արդյունքում, Ռուսաստանը կկորցնի իր երկարատև դիրքը որպես աշխարհագրական միջնորդ, ինչը կնվազեցնի իր արժեքը, իշխանությունը և ազդեցությունը Կենտրոնական Ասիայի պետությունների աչքում:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Էստոնական զեկույցում նշվում է, որ այս բոլոր պատճառներով Ռուսաստանը, մեծ հավանականությամբ, կանի ամեն ինչ, որպեսզի խափանի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքումը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը կրող տարանցիկ միջանցքի ստեղծումը։

Քանի որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների բնույթը զգալիորեն փոխվել է 2025 թվականի ընթացքում, Մոսկվայի համար Թրամփի նախաձեռնությունը խաթարելու լավագույն տարբերակը Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտելն է։ Հետևաբար, Ռուսաստանը գրեթե անկասկած 2026 թվականին կսկսի Հայաստանի դեմ լայնածավալ ազդեցության արշավ։ Այն նպատակ կունենա միջամտել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, հեռացնել վարչապետ Փաշինյանին իշխանությունից և հաստատել մի կառավարություն, որը կթվա ազգայնական, բայց, ըստ էության, կգտնվի Ռուսաստանի վերահսկողության ներքո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի