«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել Ամուլսարի գործով փաստաբան Նազելի Վարդանյանին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայտ է ներկայացրել «Ամուլսարի գործով» փաստաբան Նազելի Վարդանյանի դեմ։ Պահանջում է հերքել «Panorama.am» զանգվածային կայքում և «ՊԱՆՈՐԱՄԱ ԷՅԷՄ» ՍՊԸ–ի կողմից կառավարվող յութուբյան հարթակում առկա տեսանյութում հնչեցրած մտքերը։ Ընկերությունը փաստաբանից նաև 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում։

Մասնավորապես՝ ընկերությունը պահանջում  հերքել փաստաբանի կողմից  հնչեցված (հրապարակված) փաստացի տվյալները, որոնք վերաբերում են «Ամուլսարում պաշար չլինելու, 1 տոննայի մեջ 0.7 գրամ ոսկին, ոչ մի բան լինելու, ոչ մի նորմալ երկրում չշահագործելու, 1 գրամից պակաս ոսկու դեպքում ընդհանրապես շահագործումը արդյունավետ չլինելու վերաբերյալ փաստացի տվյալներ հաղորդելու միջոցով Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության ոչ արդյունավետ և անօգուտ լինելուն, սխալ հաշվարկներ իրականացրած լինելուն և պետությանը որևէ բան փոխանցելու նպատակ չունենալուն․ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի սնանկ հանդիսանալու, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բոլոր ակտիվները, գույքը, դրամական միջոցները, ապագայում ստացվող ամբողջ եկամուտներն ու հումքը երկու ֆինանսական կորպորացիայի պատկանելու, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ այդ կորպորացիաներին պարտք լինելու և ամբողջ եկամուտները այդ ընկերություններին վերադարձնելու պարտավորություն ունենալու վերաբերյալ փաստացի տվյալներ տարածելու միջոցով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությունը և դրա նպատակները կասկածի տակ դնելուն,  պայթեցումների արդյունքում գունավոր ամպեր առաջանալուն, մարդկանց կողմից դրանք շնչելուն, հիվանդություններ ձեռք բերելու արդյունքում մեծ վնաս հասցվելուն և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացվող գործողություններով անձանց լայն շրջանակների առողջությանը վնաս պատճառելուն, հայցվորի կողմից իրականացվող գործունեությունը առանց համապատասխան թույլտվության (փորձաքննության) իրականացնելուն, գործունեության ապօրինի լինելուն։

Արաքս Մամուլյան