Դատարանը պարտավորեցրել է վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

Դատարանը Դատախազությանը պարտավորեցրել է վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։ Խոսքը դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի վարույթում գտնվող գործի մասին է, սակայն, ըստ Հակակոռուպցիոն դատարանից հայտնած տեղեկության, որոշումը կայացվել է նրան փոխարինող դատավորի  կողմից։

«Քանի որ դատավորը փոխարինող է եղել, այդ պատճառով նա չէր կարող վերացնել: Դատավորը պարտավորեցրել է Դատախազությանը՝ վերացնել կիրառված խափանման միջոցը»,- հայտնում են դատարանից:

Մեզ հայտնի դարձավ, սակայն, որ վերացվել է այն խափանման միջոցը, որը Սարգսյանի նկատմամբ կիրառվել է նախաքննության փուլում գտնվող գործով, այլ ոչ թե դատարանում քննվող։

Հիշեցնենք, որ Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում Սարգսյանի վերաբերյալ քննվող երկու գործով նրա նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց ընտրելու միջնորդություններ էր ներկայացրել, սակայն երկու դատավորն էլ մերժել էին միջնորդությունները։ Դրանից հետո Սարգսյանը կանչվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, և նրան նոր մեղադրանք էր առաջադրվել ու խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը։

Factor TV-ի տեղեկություններով՝ այս որոշումը բողոքարկվել է Հակակոռուպցիոն դատարան, և դրա արդյունքում է, որ դատարանը պարտավորեցրել է վերացնել Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։