2027–2028 ուստարում «Ֆրանսերեն» առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին դասագրքեր

Լուրեր

02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:10
ԵՀ նախագահը Երևան է ժամանել // Ուկրաինային զանգվածային հարվածի հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ ԼՈՒՐԵՐ
02.07.2026 | 12:03
Կատարը հայտարարել է, որ Դոհայում ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները «դրական առաջընթաց» են գրանցել
02.07.2026 | 11:57
Եթե ՌԴ-ն փակի իր շուկան ՀՀ-ի առաջ, ԵՄ-ն կբացի դուռը 450 միլիոնանոց շուկայով․ ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում կողմերը պարտավորվում են իրականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերի մշակման և արդիականացման համատեղ աշխատանքներ՝ նպաստելով «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացմանը։

« ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայնագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Կողմերը կարևորել են Հայաստանում ֆրանսերենի տարածման և զարգացման շարունակական գործընթացը՝ ընդգծելով հատկապես դպրոցներում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացման անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։

Կարևորելով համաձայնագրի ստորագրումը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն կարևոր քայլ է կրթության ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության խորացման ճանապարհին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված դպրոցներում ֆրանսերենի ուսուցման ընդլայնմանը և «Ֆրանսերեն» դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

«Այս համաձայնագիրը լրացնում և ամբողջացնում է արդեն իսկ իրականացվող նախաձեռնությունների շարքը։ Փաստաթղթի շրջանակում մենք կկարողանանք համատեղ մշակել ֆրանսերենի ուսուցման համար անհրաժեշտ որակյալ ուսումնական նյութեր, որոնք արդյունավետ դասավանդման առանցքային նախապայման են։ Սա համագործակցության նոր ձևաչափ է, որի շուրջ իրականացվել է մեծ և հետևողական աշխատանք»,- նշել է նախարարն ու արդյունավետ և շարունակական գործընկերության համար շնորհակալություն հայտնել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությանը։

Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ նախաձեռնությունը կարող է ուղենշային դառնալ նաև դասագրքերի ստեղծման ոլորտում հետագա համատեղ ծրագրերի համար՝ նպաստելով բովանդակային բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր նման նախաձեռնություն փաստում է Հայաստանում ֆրանսերենի զարգացման կայուն առաջընթացը։

«Արդեն իսկ աշխատել ենք ուսուցիչների և վերապատրաստողների մասնագիտական զարգացման ուղղությամբ, իսկ այսօր խոսում ենք ֆրանսերենի նոր դասագրքերի ստեղծման համար անհրաժեշտ հմտություններով մասնագետների պատրաստման մասին։ Սա կարևոր և նորարարական քայլ է։ Միևնույն ժամանակ, այն մեր փոքր, բայց նշանակալի ներդրումն է Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացում»,- նշել է դեսպանը։

Նա նաև ընդգծել է, որ մարզային այցերի ընթացքում հետևում է կրթական հաստատությունների վերակառուցման և նորոգման աշխատանքներին, ինչպես նաև  զուգահեռ իրականացվող բովանդակային փոփոխություններին, և մեծ պատիվ է համարում այդ գործընթացի մասնակից լինելը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների   «Ֆրանսերեն» առարկան ուսումնասիրող սովորողները և դասավանդող ուսուցիչները  2027-2028  ուսումնական տարվա մեկնարկին պետք է ունենան օտար լեզվի նոր ծրագրերին համապատասխանող դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և հավելյալ ուսումնաօժանդակ նյութեր, որոնք հնարավորություն կտան տիրապետել ֆրանսերենի չորս հիմնական հաղորդակցական հմտություններին։ Կողմերը պետք է ապահովեն նաև տեղական, կայուն և երկարաժամկետ մասնագիտական ներուժի ձևավորում՝ որը կնպաստի ստեղծելու ֆրանսերենի դասագրքերի, մեթոդական ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի բովանդակությունը»,- ասված է հաղորդագրությունում։