ՀՀ-ն պետք է բացառի ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարումը․ ՀՔԱՎ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ-ի վարույթում, ի թիվս հարյուրավոր այլ օտարերկրյա քաղաքացիների, առկա են նաև Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական հետապնդման հիմքով քրեական հետապնդման ենթարկվող երեք ՌԴ քաղաքացիների՝ Վլադիմիր Ուխալովի, Պավել Դանիլովի և Դմիտրի Շիգաևի գործերը, ովքեր այս պահին գտնվում են ՀՀ կողմից ՌԴ-ին արտահանձնվելու վտանգի առջև․ տեղեկանում ենք ՀՔԱՎ-ից։

«Սույնով հայտարարում ենք, որ նշված քաղաքացիների՝ Վլադիմիր Ուխալովի, Պավել Դանիլովի և Դմիտրի Շիգաևի դեմ Ռուսաստանի Դաշնությունում իրականացված ոչ իրավաչափ քննությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ մտացածին կամ ոչ բավարար ապացույցներով առաջադրվել է մեղադրանք, այն դեպքում, երբ բոլոր քաղաքացիները հրապարակայնորեն արտահայտել են իրենց դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության կողմից սանձազերծած ագրեսիայի և հակամարդկային քաղաքականության դեմ, քննադատել են գործող իշխանություններին և որպես արդյունք՝ արժանացել անհիմն քրեական հետապնդման։

Հերթական անգամ ընդգծում ենք, որ ՀՀ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք ՀՀ են եկել՝ իրենց քաղաքացիության կամ բնակության պետությունում իրենց քաղաքական հայացքներով կամ  համոզմունքներով պայմանավորված հետապնդումների պատճառով, որոնց նկատմամբ իրենց պետությունում կան քաղաքական նպատակներով հարուցված ապօրինի քրեական գործեր, միաժամանակ կա իրական վտանգ և սպառնալիք,  որ իրենց պետություն ետ վերադառնալու դեպքում կենթարկվեն ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, անմարդկային և մարդկային արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի, խոշտանգումների կամ արտադատական մահապատժի, ապա
ՀՀ-ն՝  հանձին համապատասխան իրավասու մարմինների, պարտավո՛ր է ձեռնպահ մնալ այդ անձանց պահանջող երկրին հանձնելու/արտահանձնելու գործընթացի կազմակերպումից։

Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների, ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ հիմքեր կան կասկածելու, որ այդ պետությունում անձը կարող է ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:

Ուստի, նման վտանգների առկայության դեպքում անձի հանձնելուն ուղղված ցանկացած գործողություն ոչ միայն ուղղակիորեն խախտում է ՀՀ օրենսդրության մաս կազմող իմպերատիվ նորմերը, այլ նաև հանդիսանում է ժողովրդավարական և իրավական արժեքների դեմ ուղղակի ոտնձգություն։

Ամփոփելով, ՀՔԱՎ գրասենյակը պահանջում է Հայաստանի Հանրապետության իրավասու  մարմիններից, հանձինս՝ ՀՀ Արդարադատության նախարարության և ՀՀ Գլխավոր դատախազության մարմիններից ամեն ջանք գործադրել  և ձեռնպահ մնալ Վլադիմիր Ուխալովին, Պավել Դանիլովին և Դմիտրի Շիգաևին Ռուսաստանի Դաշնությանը արտահանձնելու գործընթացից, քանի որ արտահանձնման դեպքում վերջիններս իրենց քաղաքացիության երկրում կենթարկվեն վատ վերաբերմունքի, իսկ արտահանձնումը թույլատրելով ՀՀ-ն ուղղակիորեն կխախտի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի
2-րդ և 3-րդ հոդվածներով  ստանձնած պարտավորությունները»,- ասված է ՀՔԱՎ-ի տարածած հաղորդագրությունում։