267 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և մերձավորներին պատկանող գույքի վրա

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և ընտանիքի այլ անդամներին պատկանող գույքերի վրա 267 միլիոն 431 հազար դրամի չափով արգելանք է դրվել։  Դատավոր Աշխեն Ղարսլյանը, որ ավելի վաղ բավարարել էր 258 միլիոն 146 հազար դրամի չափով արգելանք դնելու մասին Դատախազության միջնորդությունը, փետրվարի 4-ին ևս 9 միլիոն 284 հազար դրամ գումարի չափով արգելանք դնելու մասին որոշում է ընդունել։

Գլխավոր դատախազությունն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի և նրա ընտանիքի անդամների

Հունվարի 30-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել Գլխավոր դատախազության անունից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի, նրա կնոջ՝ Լիանա Խաչատրյանի, Վաչիկ Սաղաթելյանի, Բալասան Սաղաթելյանի, Նաիրի Սաղաթելյանի, Մեդեա Սաղաթելյանի, «ՆԱՐՎԵՍՏ» գյուղատնտեսական կոոպերատիվի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Հայցադիմումին կից դատախազությունը միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։ Հայցվորը միջնորդել է 9 միլիոն 284 հազար դրամի չափով արգելանք դնել Իշխան Սաղաթելյանին և նրա կնոջը պատկանող գույքի վրա։

«․․․Տվյալ իրավիճակում, բացի արդեն իսկ կիրառված հայցի նախնական ապահովման միջոցներից, որոնք հայցը վարույթ ընդունելուց հետո գործելու են որպես հայցի ապահովման միջոցներ, անհրաժեշտություն է առաջացել հայցի ապահովման միջոցներ կիրառել նաև այն գույքերի վրա, որոնք գնահատվել են ապօրինի ծագում ունեցող գույքեր հայցադիմումում կատարված հաշվարկի արդյունքում (ձեռք են բերվել Բալասան և Թագուհի Սաղաթելյաններին վճարված աշխատավարձերի չափերի մասին տեղեկություններ, ստացվել են այն տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեքների վերաբերյալ տվյալներ, որոնք բացակայել են, ինչպես նաև հաշվարկում ներառվել է ապօրինի եկամտից սպառողական զամբյուղի ապահովմանն ուղղված ծախսի վերաբերյալ տվյալները)»,-հայտնել են դատախազությունից:

Նշվում է, որ հայցի նախնական ապահովման միջոցների կիրառմամբ արդեն իսկ 258 միլիոն 146 հազար դրամի չափով արգելանք է դրվել ԱԺ պատգամավորին և նրա կնոջը պատկանող գույքերի վրա, միևնույն ժամանակ նրանց ներկայացվել է 267 միլիոն 431 հազար դրամի չափով գումարի բռնագանձման պահանջ․ «․․․Առկա է անհրաժեշտություն հայցի ապահովման միջոցներ կիրառել Իշխան Սաղաթելյանին և Լիանա Խաչատրյանին պատկանող և ապօրինի չդիտարկված նաև այլ գույքերի նկատմամբ՝ 9.284.408 ՀՀ դրամի չափով»։

Իշխան Սաղաթելյանին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի ցանկը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Իշխան Սաղաթելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

– 5 անշարժ գույք.
– 5 տրանսպորտային միջոց.
– 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
– 264 միլիոն 516 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
– 2 միլիոն 914 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Եվգենյա Համբարձումյան