Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմո Աբովյանը վարույթ է ընդունել կարգալույծ հռչակված հոգևորական Տեր Արամ քահանա Ասատրյանի հայցադիմումն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու։

Վարույթ է ընդունվել նաև Տեր Թադե քահանա Թախմազյանի՝ Արամայիս Թախմազյանի հայցադիմումը։ Այս որոշումը կայացրել է դատավոր Հովհաննես Մելքոնյանը։

Դատարան դիմած Ստեփան Ասատրյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք իրեն վերականգնել պաշտոնում։ 

Հայցվոր Արամայիս Թախմազյանն էլ պահաջում է անվավեր ճանաչել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու հայրապետական տնօրինությունն ու իրեն վերականգնել նույն պաշտոնում։

Հայցադիմումին կից ներկայացվել են նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություններ։

Մասնավորապես՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ Ստեփան Ասատրյանը պահանջել է․

1․ Պարտավորեցնել պատասխանողին և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել հայցվորի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնում,

2. Արգելել պատասխանողին և ցանկացած այլ անձին՝ իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել հայցվորին, որպես Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի իրականացնելու Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու կանոնադրության, ինչպես նաև կիրառելի այլ կանոններով թեմի առաջնորդի համար սահմանված իրավասություններն ու պարտականությունները։

Դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի, այն է՝ պարտավորեցրել  է  «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն» և այլ անձանց ամբողջությամբ և առանց խոչընդոտ ապահովել Ստեփան Արտակի Ասատրյանի՝ Տ.Արամ քահանա Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքի Հոգևոր Հովվի պաշտոնում, մինչև քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Արամայիս  Թախմազյանը՝ Տեր Թադե քահանա Թախմազյանը պահանջել է

1.պարտավորեցնել պատասխանողին և այլ անձանց՝ ամբողջությամբ և առանց խոչնդոտ ապահովել հայցվորի պաշտոնավարումը Թալինի տարածաշրջանի Հոգևոր հովվի պաշտոնում: