Փաշինյանն ամուսնացել է 29 տարի անց․ Աննա Հակոբյանի գրառումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։  

Վարչապետի անձնական կյանքին վերաբերող այս թեման սկսեց շրջանառվել առավոտյան Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառմամբ։  

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե՛լ զուսպ, լինե՛լ կոռեկտ։ Շնորհակալություն»,- գրել է վարչապետի տիկինը։ 

Աննա Հակոբյանի այս գրառումը օգտատերերը մեկնաբանում էին երկակի․ ոմանք քննարկում էին վարչապետի և նրա տիկնոջ բաժանության հարցը, ոմանք էլ՝ շնորհավորում։ Factor TV-ն պարզեց, որ ճիշտ են նրանք, ովքեր շնորհավորանքներ են հղում։

«Ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով ամուսնացած չենք, մեր ամուսնությունը դե յուրե ամրագրված է մեր երեխաներով»,-
Փաշինյանը 2024-ին այսպես էր արձագանքել քննադատություններին, թե ինչու դե յուրե ամուսիններ չեն, այն դեպքում երբ Աննա Հակոբյանի հետ 27 տարի միասին են ապրում։

Ստացվում է՝ Հայաստանի վարչապետն ու տիկինը համատեղ կյանքի 29-րդ տարում, խորհրդարանական ընտրություններից ընդամենը շուրջ 4 ամիս առաջ որոշեցին գրանցել իրենց ամուսնությունը։

Մինչ այդ Աննա Հակոբյանին և Փաշինյանին կապող միակ պաշտոնական փաստաթուղթը վարչապետի տիկնոջ եկամուտների հայտարարագիրն էր։