Կենսաթոշակների վճարման նոր կարգ․ ինչ է փոխվում ապրիլի 1-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
Բոլորը

Ապրիլի 1-ից կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Նման եղանակով կվճարվեն նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, անապահովության և խնամքի նպաստները։  Ի՞նչ է սա նշանակում, և ի՞նչ հարցեր են առաջանում քաղաքացիների մոտ։

Եթե ստացած գումարը քաղաքացին ծախսում է անկանխիկ, ապա ամսվա վերջում կստանա հետվճար՝ առավելագույնը 10 հազար դրամ կամ քարտով կատարված գործարքների 20 տոկոսի չափով։ Փետրվարից հետվճարը կհաշվարկվի արդեն նոր դրույքաչափերով։ ArCa քարտ օգտագործելու դեպքում կգործի նաև լրացուցիչ 2 տոկոս հետվճար։

Հայաստանում շուրջ 26,000 կենսաթոշակառու վճարները ստանում է կանխիկ եղանակով։ Մինչև մարտի 5-ը պետք է ընտրել բանկ՝ վճարումներն անկանխիկ ստանալու համար։ Եթե մինչև այդ ժամկետն ընտրություն չարվի, բանկը կսահմանվի ինքնաշխատ եղանակով։ Այդ մասին քաղաքացիները կտեղեկացվեն հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով, կարող են նաև socservice.am կայքում իրենց տվյալները մուտքագրել և տեսնել, թե որ բանկն է ընտրվել նրանց համար։

Արդյո՞ք շահառուները կստանան նաև հավելյալ 2 տոկոս հետվճար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ն անկանխիկ վճարումների համար քարտերը կթողարկվեն ArCa տեսակով, ինչը ենթադրում է, որ այս քարտատեսակի հետվճարը կգումարվի կենսաթոշակի կամ նպաստի հետվճարին։ Քաղաքացին կարող է ինքնուրույն դիմել բանկ, պարզապես պետք է նշել, թե ինչ տեսակի քարտ է ցանկանում ստանալ։  Եթե, օրինակ, թոշակը ստանում եք բանկի միջոցով, իսկ նպաստը՝ կանխիկ, ապա ձեր նպաստի վճարներն էլ ավտոմատ նույն բանկով կիրականացվեն։

Եթե քաղաքացին չի կարողանում բանկ այցելել, բանկային հաշվի քարտի թողարկումը կիրականացվի տանը՝ սուրհանդակային ծառայության միջոցով։ Այս պահին կենսաթոշակները վճարող 12 բանկ կա։ Առաջնահերթությունը կտրվի այն բանկերին, որոնք պատրաստ կլինեն քարտերի առաքումները սուրհանդակային ծառայություններով կազմակերպել։

Նախկինում կենսաթոշակառուն կարող էր ընտրել՝ գումարը ստանալ կանխի՞կ, թե՞ անկանխիկ։ Սակայն 2021 թվականից փուլային անցման արդյունքում կենսաթոշակները դարձան պարտադիր անկանխիկ՝ բանկերի միջոցով։ 

Գործող կարգավորումներից ժամանակավորապես դուրս էին մնացել 75-ից բարձր տարիքի և ծանր հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն այժմ այս խմբերը ևս վճարումները կստանան միայն անկանխիկ եղանակով։

Կենսաթոշակներն ու նպաստները անկանխիկ վճարելը չի նշանակում, որ դրանք պետք է անկանխիկ ծախսվեն․ շահառուն կարող է գումարը կանխիկացնել կամ օգտագործել քարտով․ հետվճարը կգործի միայն անկանխիկ վճարման դեպքում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան