Տիգրան Դադունցը և ԺՀՄԻԳ առաքելությունը քննարկել են նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական կարիքների գնահատման առաքելությանը։ Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի քայլերը։

«Նախարարի տեղակալը կարևորել է ԺՀՄԻԳ-ի հետ շարունակական և կառուցողական համագործակցությունը՝ ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման, հանրային վստահության բարձրացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման համատեքստում։ Նա ընդգծել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումները իրականացվում են միջազգային չափանիշներին համահունչ՝ հաշվի առնելով ԺՀՄԻԳ-ի առաջարկություններն ու փորձագիտական աջակցությունը։

Տիգրան Դադունցը ներկայացրել է 2024 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի լայնածավալ օրենսդրական փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով կուսակցությունների և նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման կանոնակարգմանը, ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական հասանելիության ապահովմանը, ինչպես նաև ընտրական իրավունքի արդյունավետ իրացմանն ուղղված այլ մեխանիզմներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ապատեղեկատվության և ատելության խոսքի դեմ պայքարի, ինչպես նաև նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Առաքելության արդյունքները հաշվի կառնվեն հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման հարցի համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում։