Ընտրությունները փչացնելու նպատակ է․ Սաքունցը՝ Սամվել Կարապետյանի առաջադրման մասին

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին փետրվարի 12-ին հայտարարեց նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Ուշագրավ է, որ Սամվել Կարապետյանը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ կառավարության անդամին ներկայացվող պահանջներին, քանի որ ոչ միայն ՀՀ քաղաքացի է։

Հոդված 148-ում նշվում է․

1. Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:

2. Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:

Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար պահանջները հետևյալն են․

«Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք»:

Ստացվում է՝ Սամվել Կարապետյանը գործող օրենսդրությամբ չի կարող լինել վարչապետի թեկնածու, բայց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իրենց ձևով լուծումներ է առաջարկում։

Ըստ Նարեկ Կարապետյանի՝ 2026-ի ընտրություններից հետո փոփոխության են ենթարկելու Սահմանադրության 148-րդ հոդվածը․

«Մեր Սահմանադրությունն ունի 148 հոդված, որով սահմանվում է, թե ով պետք է լինի երկրի վարչապետը՝ փոփոխվում է ԱԺ քվեարկությամբ, ոչ թե սահմանադրական բարեփոխումներով»։

Կուսակցության այսօրվա հավաքին ներկայացվեցին սահմանադրագետների հիմնավորումներ, ըստ որոնց, ԱԺ-ն առանց հանրաքվեի Սահմանադրության որոշ դրույթներում կարող է կատարել փոփոխություններ։ Նարեկ Կարապետյանը հավելեց, որ ընտրություններից 20 օր անց ԱԺ առաջին նիստին անմիջապես հանդես կգան համապատասխան օրենսդրական փոփոխությամբ։ «Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն ՀՀ քաղաքացի»,- ասաց նա։

Սահմանադրության 149-րդ հոդվածում նշվում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

Այսինքն, եթե «Ուժեղ Հայաստանը» առաջիկա ընտրություններին մեծամասնություն է կազմում նրա վարչապետի թեկնածու առանց ԱԺ-ում քվեարկության ՀՀ նախագահի կողմից նշանակվում է ՀՀ վարչապետ։ Այժմ հարց է առաջանում, եթե այս ուժը դառնում է մեծամասնություն և սկսում է օրենսդրության՝ իր թեկնածուին համապատասխանեցնելու գործընթաց, արդյո՞ք չի խախտվում Սահմանադրության 149-րդ հոդվածը, որով կարգավորվում է՝ ՀՀ վարչապետի անհապաղ նշանակումը։ Միջազգային իրավունքի փորձագետ Սիրանուշ Սահակյանը Factor.am-ի հետ զրույցում հետևյալ կերպ է մեկնաբանում։ «Ճիշտ եք, 149-րդ հոդվածը նախատեսում է անհապաղ, բայց կարող են լինել տարբերակներ, որ վարչապետ չընտրվի և լինի երկրորդ ընտրություն, որի համար այլ ժամկետներ են սահմանավում։ Կարող է նաև մեծասմասնության այլ թեկնածու ընտրվի, որից հետո մեծամասնությունն անվստահություն հայտնի և տեղի ունենա նոր ընտրություն»։

Սահմանադրական փոփոխությունների խորհրդում ընդգրկված Հելսինկյան ասամբլայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Կարապետյանների այս հայտարարությունը համարում է ընտրական գործընթացը խոչընդոտելու փորձ։

«Պատգամավորի պահանջներին չեն համապատասխանում, սա ի՞նչ անպատասխանատվություն է։ Պատգամավոր կարող են լինել միայն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին չորս տարիներին մշտապես բնակվել են ՀՀ-ում։ Հիմա ցուցակ են ներկայացնում, որտեղ պահանջներին չհամապատասխանող թեկնածուներ կան, նպատակը ո՞րն է։ Ընտրությունները փչացնելու, որակազրկելու նպատակ է»,- ասաց Արթուր Սաքունցը։

Նարեկ Կիրակոսյան