Գլխավոր դատախազը հանձնարարել է խստացնել քրեական քաղաքականությունը. Դատախազություն

Լուրեր

07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

«Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արմավիրի մարզի դատախազ Սևակ Պողոսյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Սևակ Պողոսյանը, ներկայացնելով Արմավիրի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Արմավիրի մարզում նախաձեռնվել է 3669 քրեական վարույթ (2024 թվականին՝ 3671 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1310 քրեական վարույթ՝ 1345 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 1307 քրեական վարույթ՝ 1374 անձի վերաբերյալ): Նշված վարույթներից 92-ը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ են:

Այս համատեքստում Արմավիրի մարզի դատախազն ընդգծել է, որ 2025 թվականին մարզում գրանցված սպանության բոլոր 7 դեպքերը բացահայտված են, դրանցից 5-ն ուղարկված են դատարան:
2025 թվականին դատարաններում ավարտվել է 1050 քրեական գործ՝ 1085 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 986 քրեական գործ՝ 1050 անձի վերաբերյալ):

Արմավիրի մարզի դատախազի տեղեկացմամբ, 2025 թվականին քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 171 միլիոն 293 հազար դրամ:

Պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքների արդյունքում 2025 թվականին վերադարձվել է 6 միլիոն 750 հազար դրամ, դատարան է ներկայացվել 8 քաղաքացիական հայց. բոլոր հայցերը դատարաններում քննության փուլում են: Հայցերից բացի, պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության կողմից իրականացվում է 12 ուսումնասիրություն:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մի շարք հանձնարարականներ է տվել մարզի դատախազին և դատախազության դատախազներին՝ ուղղված մարզում քրեական քաղաքականությունը խստացնելուն, հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանը, ինչպես նաև պետական և համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն»,- ասված է հաղորդագրությունում։