29 տուժող, 33 մլն դրամ և գողացված հողաթափեր․ ինչու տապալվեց Դևոյանի սաների Եվրոպա շրջագայությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
Բոլորը

33 միլիոն դրամ է վերցրել Եվրոպա պարային փառատոնի մասնակցության համար, բայց գումարը հափշտակել է։ Այսպիսի մեղադրանք է առաջադրված շուրջ մեկ ամիս առաջ դատարան հասած գործերից մեկով։ Այն վերաբերում է «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի սաների ծնողներին, տուժողների թիվը հասնում է 29-ի։  

Գործի նյութերի համաձայն՝ Արման Ղուկասյանը պայմանավորվածություն է ձեռք բերել Սոֆի Դևոյանի որդու՝ Հովհաննես Պողոսյանի հետ մշակութային կենտրոնի սաների՝ Իսպանիայում և Իտալիայում կայանալիք պարային փառատոններին մասնակցությունը կազմակերպելու համար։ Ղուկասյանը ծնողներից ստացել է շուրջ 80 հազար եվրո։ 70 անձից բաղկացած խմբի համար ավիատոմսեր է ամրագրել, վիզաների ստացումը կազմակերպել։ Ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանը ծնողների կողմից տրամադրված գումարները ծախսել է անձնական նպատակների համար։

«Արհեստական վեճ են առաջացնում այդտեղ: Այդ արհեստական վեճի պայմաններում Հովհաննես Պողոսյանը Արման Ղուկասյանին ասում է, որ պետք է գաս, բացատրես այդ ժողովրդին, որ գիտեք՝ ինչ կա, ինչ-որ մի այլ պատճառով, չգիտեմ, հյուրանոցը չենք ընդգրկել, չեք տվել այդ գումարը, ես չգիտեմ, էս ինչի գումարը չենք տվել, մեր Եվրոպա գնալը խափանվում է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Ղուկասյանի փաստաբան Մայիս Հովհաննիսյանը։

Շրջագայությունը չեղարկվում է, ինչից հետո, ըստ փաստաբանի, Հովհաննես Պողոսյանը Ղուկասյանին տված գումարը հետ է պահանջում։ Ղուկասյանն էլ պնդում է՝ գործը, որի համար իրեն գումար են տվել, կատարված է, ծախսերը՝ արված․ «Եվ, ամենակարևորը, մարդիկ ցուցմունք տալու ժամանակ ասում են՝ ով ինչքան տվել է՝ 3000 եվրո կլինի, թե մի քիչ ավելի մի քիչ պակաս, հենց Հովհաննես Պողոսյանից էլ ստացել են»: 

Արման Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ամբաստանյալի աթոռին է հայտնվել անարդարացի կերպով, իսկ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն շահագրգռված են գործի նման ելքով։ 

Շահագրգռվածությունը փաստաբանն այսպես է բացատրում․ «Ճանաչված մարդիկ են, իրենց քրտինքով, իրենց չարչարանքով, աշխատանքով ապրում են, իսկ Սոֆի Դևոյանը, չգիտեմ, ո՞ր թվականից ճանաչված մարդ է, օրինակ»:

Factor TV-ն ստեղծված իրավիճակի մասին փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի տնօրեն Հովհաննես Պողոսյանից, սակայն վերջինս գործի վերաբերյալ խոսել չցանկացավ։

Մայիս Հովհաննիսյանը նաև իր վստահորդների իրավունքների խախտման մասին է հայտնել։ Արման Ղուկասյանի կողմից մի քանի հաղորդում է ներկայացվել, որոնք անտեսվել են։ Դրանցից մեկը վերաբերել է հափշտակության գործով քննչական գործողությունների ժամանակ Արման Ղուկասյանի և նրա մոր՝ Հասմիկ Էլիզբարյանի, ինչպես փաստաբանն է պնդում՝ թանկարժեք իրերի կորստին կամ վնասվելուն։ Բանը հասել է նաև հողաթափերին։

«Մարդիկ էդ հողաթափերը բավականին մեծ գնով առել են եվրոպական լուրջ երկրներից, խանութներից, բավականին մեծ արժեք ունի դա։ Էդ գողացողները չգիտեն՝ ինչ են գողացել։ Դրա արժեքն իրենք չգիտեն։ Շատ սիրուն կոստյումներ, թանկարժեք, մի հազար դոլարանոց։ Կամ մուշտակները, մի 10 հազար դոլարանոց, դրանք փող չե՞ն»,- նշել է փաստաբանը։

Այս գործը կարճվել է։ Փաստաբանի խոսքով՝ ոստիկանները նաև բռնություն են գործադրել Հասմիկ Էլիզբարյանի նկատմամբ՝ իր որդու աչքի առաջ։ Այս առիթով էլ են հաղորդում ներկայացրել, սակայն ընթացքից գոհ չեն։ Չնայած նրան, որ նախաքննության ընթացքում Սոֆի Դևոյանի մասին շատ է խոսվել, նա չի հարցաքննվել, ինչը, ըստ փաստաբանի, հարցեր է առաջացնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան