Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինի
Հասարակություն
04.02.2026 | 18:48
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 5-ին՝ ժամը 10:00-20:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ 3-րդ, 4-րդ միկրոշրջանների, Հատիս փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: