Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց․ քրոջ երեխաները կարող են տեսակցել նրան

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Բաբայանը։

«Ինչպես գիտեինք ի սկզբանե, երկու ամսով երկարացվեց կալանքը, սահմանափակվեցին տեսակցությունները։ Միակ ուրախալի լուրն այն է, որ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը՝ քրոջ երեխաներին տեսակցելու մասով։ Միայն նրանք կկարողանան այցելել»,- նշեց փաստաբանը։

Բաբայանի խոսքով՝ որոշման ամբողջական տեքստը դեռ չեն ստացել։

«Որոշումը հրապարակվել է, բայց գրավոր տարբերակը դեռ չենք ստացել։ Երկու-երեք ժամվա ընթացքում կվերցնենք, կկարդանք ու կհասկանանք՝ ինչ են գրել»,- ասաց Բաբայանը։

Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ քննիչը հերքել է, թե գործով որևէ ապացույց է կորել։ Ի դեպ, Բաբայանը հայտնեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին դեկտեմբերի 4-ին Քննչական կոմիտե էին հրավիրել՝ նրան վերագրվող տեսանյութի գործով հարցաքննության, սակայն հարցաքննության ավարտից հետո, երբ արդեն փաստաբանի հետ ցանկացել են դուրս գալ շենքից, նրանց դիմավորել են ԱԱԾ աշխատակիցներն ու հայտնել, որ քննիչի որոշում ունեն հոգևորականին ձերբակալելու վերաբերյալ:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են իրացնելու նպատակով թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ: Նշվում է, որ արքեպիսկոպոսին վերագրվող դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Ըստ մեղադրանքի՝ ակցիայի մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Արշակ արքեպիսկոպոսը ինչ-որ մեկին հրահանգել է թմրանյութ գցել նրա ուսապարկը:

Արփի Հակոբյան