«Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի պատմության դասագիրքը չի խմբագրվի. Շահրամանյանի հայցը մերժվել է

Լուրեր

25.08.2026 | 10:59
Ռոբերտ Քոչարյանի համար շտապօգնություն է հրավիրվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ 2 մարդ է զոհվել, հրդեհվել է նավթավերամշակման գործարանը
25.08.2026 | 10:46
Փաստաբան Կոչուբաևին չեն թույլատրում մտնել Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:40
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին թույլատրեցին մտնել Լևոն Քոչարյանի բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:35
Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են
25.08.2026 | 10:24
Փաշինյանն ու Կառավարության անդամները ԱԺ նիստից առաջ սրճել են Սարյան փողոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը. ՈՒՂԻՂ
25.08.2026 | 09:59
Խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը. ՈւՂԻՂ
25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
Բոլորը

«Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի պատմության դասագիրքը չի խմբագրվի. դատարանը՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, ամիսներ շարունակ քննելով Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, որոշում է կայացրել մերժել Շահրամայանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պարտավորեցնելու պահանջը։ Միևնույն ժամանակ դատարանը մի շարք մտահոգություններ էլ բարձրաձայնել.

«Դատարանն արձանագրել էր նաև կարևոր հանգամանքը, մասնավորապես «դատարանն ավելորդ չի համարում հավելել, որ հայցվորը, հանդիսանալով դասագրքում քննարկվող իրադարձությունների ոչ միայն անմիջական մասնակից, այլև դերակատար, ինչպես նաև հաշվի առնելով դրանց՝ ներկայիս քաղաքական կարևորությունը և պատմական ճշմարտությունը հետագա սերունդներին առավելագույնս հավաստի կերպով փոխանցելու անհրաժեշտությունը, վերաբերելի հրապարակումներում, այդ թվում և հատկապես՝ ուսումնական գործընթացի դասագրքային մաս կազմող դասագրքային նյութերում, դրանց ճշգրիտ և ամբողջական նկարագրության առնչությամբ իրավացիորեն կարող է բարձրացնել համապատասխան մտահոգություններ՝ իր թիվս այլնի նաև խնդրո առարկա հրամանագրի փաստացի չընդունման և/կամ այն չեղարկելու վերաբերյալ թերի կամ ոչ լրիվ տվյալներ ներառված լինելու կապակցությամբ։ Ավելին, դատարանը կարևորում է նշել, որ հայցվոր կողմի փաստարկներն ու դիտարկումները տեղին են այնքանով, որքանով վերաբերում են դասագրքային նյութերում որևէ փաստաթղթի հիշատակմանը՝ ընթերցողի համար առանց դրա մասին առնվազն ընդհանուր բնույթի տեղեկությունների հասանելիություն ապահովելուն, որպիսի բացթողում հայցադիմումին կից ներկայացված դասագրքի համապատասխան տեքստերում ակնհայտորեն առկա է»»,- Factor TV-ի հետ զրույցում դատարանի որոշման եզրափակիչ մասը ներկայացրեց Շահրամայանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը։

Հիշեցնենք՝ Արցախի վերջին նախագահը վիճարկում էր դասագրքում տեղ գտած «ԼՂՀ նախագահը ստորագրեց ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր» նախադասությունը։ Նրա դիտարկմամբ՝ այս մտքին նախորդող և հաջորդող նախադասություններն ու միտքն այնպես էլ ձևակերպված, որ ընթերցողի և աշակերտի մոտ սխալ ազդեցություն են թողնում։ Շահրամանյանի խոսքով՝ թեև նման հրամանագրի տեքստ հրապարակվել էր, սակայն, որպես փաստաթուղթ, այն գոյություն չունի, և դրա մասին տեղեկությունը հրապարակվել էր «ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով»։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ին նախ՝ Շահրամանյանի ֆեյսբուքյան էջով, իսկ դրա ջնջվելուց հետո՝ Արցախի տեղեկատվական շտաբի էջով հաղորդագրություն տարածվեց, ըստ որի՝ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել այն մասին, որ Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։

Այնինչ, այս տարվա ապրիլին Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածվեց՝ Արցախի Սահմանադրությամբ՝ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել Հանրապետությունը, իսկ «այդ բովանդակությամբ մամուլի հաղորդագրություն է տարածվել ադրբեջանական կողմի պահանջով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում»: Ավելին, այս գրառումից մեկ ամիս անց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի կողմից հրապարակվեց նախորդ հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին հրամանագիր, որը թվագրված էր 2023 թվականի հոկտեմբերի 19-ով։ Հենց այս հրամանագիրը վկայակոչելով էր դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանի և ԿԳՄՍ-ի դեմ դատական հայց ներկայացրել Արցախի վերջին նախագահը։ Երիցյանի խոսքով՝ շատ լակոնիկ ձևակերպմամբ փորձ է կատարվել «Արցախի հայաթափման մեղքը բարդել Շահրամանյանի վրա»։ 

Դասագրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանը, սակայն, ավելի վաղ լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, որ չի գրել որևէ սխալ բան․ հրամանագրի մասին հայտարարվել է, բոլոր լրատվամիջոցներն արտատպել են և այն հեռացնելու մասին որևէ խնդիր չի դրվել իրենց առջև։

Ռոզա Վարդանյան