Քիթ՝ չշնչելու համար․ Ալինայի 3 վիրահատության պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

30-ամյա Ալինան գեղեցիկ և առողջ քիթ ունենալու ակնկալիքով 13 տարվա ընթացքում 3 անգամ պառկել է վիրահատական սեղանին:

«Առաջին վիրահատությունս տեղի է ունեցել 2013 թվականին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում՝ բժիշկ Արթուր Հարությունյանի կողմից: Շնչառական խնդիրներ չեմ ունեցել, բացառապես էսթետիկ միջամտություն է եղել: Դրանից տարիներ անց առաջացան խնդիրներ, ինը տարի անց դիմեցի «Շենգավիթ» բժշկական կենտրոն՝ Արթուր Պողոսյանին, ով ասաց, որ՝ հա, կողաճառ կվերցնենք, կվիրահատենք, խնդիր չի լինի»,- պատմում է Ալինան։

Երկրորդ վիրահատությունը եղել է 2022 թվականին․ Պողոսյանից բացի՝ վիրահատությանը մասնակցել է նաև բժիշկ Նարեկ Հարությունյանը։

«Տևեց յոթ ժամ, և կողաճառ չվերցրին ինձնից: Բայց հետո պատմագրերն ուսումնասիրում եմ, գրված է, որ միջնապատիս ինչ-որ հատվածից վերցրել են աճառներ, դրել են քթիս մեջ: Վիրահատությունից մեկ ամիս անց պարզ էր, որ խնդիրս չի շտկվել, ինձ հերթական վիրահատություն է անհրաժեշտ լինելու: Ասացին՝ մի քիչ էլ կսպասենք, մեկ տարի սպասենք, 2023 թվականին արդեն տեղի ունեցավ երրորդ վիրահատությունս»,- ասում է նա։

Վիրահատությունը կատարել են նույն բժիշկները։ Ալինայի խոսքով՝ նրանց է դիմել, քանի որ արդեն իսկ տեղյակ էին իր խնդիրներից։ Այս անգամ աճառային հյուսվածքներ են վերցրել աղջկա ականջներից և տեղադրել քթի մեջ։

«Նորից մեկ-երկու ամիս հետո էլի պարզ էր, որ շնչառական խնդիրներ ունեմ, քթանցքներս տարբերվում են, ինչպես տեսնում եք՝ այստեղ էլ արտաքին սպի կա, որը երրորդ վիրահատության ժամանակ է առաջացել: Երրորդ վիրահատության յոթ-ութերորդ օրվանից ինձ մոտ սկսվել են բորբոքումներ»,- նշում է Ալինան։

Եթե առաջին վիրահատության նպատակն էսթետիկական էր, ապա երկրորդ ու երրորդ անգամ՝ պարզ անհրաժեշտություն։ Ալինան պատմում է՝ առաջինից 3 տարի հետո արդեն սկսել էր դժվար շնչել։ Երկրորդ վիրահատությանը գնացել է խնդիրը շտկելու համար, բայց առանց իր իմացության՝ կատարվել են նաև էսթետիկ փոփոխություններ. «Գեղեցիկ քիթ էին սարքել, մտածել էին՝ շնչառական խնդրի վրա աչք կփակեմ: Նորից շնչելիս, ինչպես հիմա, էն ժամանակ էլ՝ երկրորդ վիրահատությունից հետո էլ փակվում էր քթանցքներս: Այսինքն՝ ինչի համար որ դիմել եմ իրենց, լուծում չի ստացել»։

Ալինան դիմել է իրավապահներին․ 2023 թվականի նոյեմբերից մինչ օրս ոստիկանությունից քննչական ճանապարհներին է։ Հաղորդում է ներկայացրել իրեն վիրահատած երեք բժիշկների դեմ։

«Մարատ Շահբազյանը, հենց առաջին իսկ օրը որոշվում է, որ ինքն է քննիչը, վերցնում է գործը, մեկ տարի չորս ամիս իր վարույթում է գտնվում գործը, գրեթե ոչինչ չի արել: Միայն իմ պնդմամբ մի բժշկի հետ առերեսվել եմ, դե, բնականաբար, հարցաքննությունն էլ միայն իր հետ է կատարել: Ունեցել ենք թերի դատաբժշկական փորձաքննություն, բժիշկները եղել են ինձ վիրահատող բժիշկների ընկերները: Մի հատ խայտառակ փորձաքննություն է եղել: Դատաբժիշկը, բոլորը փորձել են կոծկել գործը, որ չապացուցվի, որ եղել է բժշկական սխալ»,- նշում է նա։

Աղջկան վիրահատած երեք բժիշկներն էլ, սակայն, չեն ընդունում իրենց հասցեին մեղադրանքները։ Ալինայի առաջին բժիշկ Արթուր Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց՝ ինքը որևէ կապ չունի առաջ եկած խնդիրների հետ։

«Ինքը 10 տարի ապրել է, խնդիրներն էլ դրա հետ կապված չեն եղել, ես մեկնաբանելու բան չունեմ իր հետ կապված։ Մարդը 10 տարի, որ ապրի, ինչ ասես՝ կարա լինի դրանից հետո։ Ինքը նշել է, որ դրանից հետո երկար տարիներ խնդիր չի ունեցել, բայց հետո՝ չեմ կարա ասեմ»,- ասում է բժիշկը։

Երկրորդ բժիշկ Նարեկ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել, միայն Արթուր Պողոսյանը որոշակի պարզաբանումներ ներկայացրեց։

«Մեր վիրահատության էությունը կայացել է նրանում, որ Ալինային ապահովենք նորմալ շնչառություն։ Սակայն որոշակի ժամանակ հետո նույն գանգատով դիմել է։ Հաշվի առնելով, որ կան կառուցվածքային փոփոխություններ քթում, կատարվել է մաքսիմալ հնարավոր տարբերակը, որպեսզի ապահովենք շնչառություն»,- նշում է Պողոսյանը։

Բժիշկի խոսքով՝ նման վիրահատությունները ենթադրում են փուլային լուծում, այսինքն՝ դեպքեր են լինում, երբ մի քանի վիրահատություն է պահանջվում խնդիրն ամբողջությամբ լուծելու համար։

«Ոչ մեկ չի ցանկանում, որ պացիենտի հետ լինի խնդիր, և նման բան չի էլ անում, որ առաջանա խնդիր։ Այդ խնդիրներն առաջացել են ոչ թե նրանից, որ վիրահատել են, այլ այդ խնդիրները մենք մեր վիրահատության ընթացքում և հետո փորձել ենք շտկել։ Խնդիրներ կարող են առաջանալ վիրահատությունից հետո, բորբոքման արդյունքում, խնամքի արդյունքում, մաշկի առանձնահատկության արդյունքում»,- նշում է Արթուր Պողոսյանը։

Այսօր Ալինան դժգոհում է ոչ միայն քթի տեսքից, կորցրած գումարներից, այլև առաջ եկած առողջական խնդիրներից. «Ես ունեմ հայմորիտ, ունեմ կիստաներ, պանսինուսիտ, արդեն քրոնիկ լինում է էդ ամեն ինչը։ Ու ես չգիտեմ՝ ի վերջո վիրահատություններից առա՞ջ է եղել այդ խնդիրներն ինձ մոտ, թե՞ վիրահատությունից հետո, որովհետև նախավիրահատական հետազոտություններում ԿՏ հետազոտությունը ներառված չի եղել։ Բայց հետո ես արդեն արել եմ ՄՌՏ, ԿՏ, 3D ռենտգեն ու բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել։ Բացի այդ, բնականաբար, սրտի խնդիր, մշտական դժվարաշնչություն»։

Ալինան ասում է՝ պայքարելու է՝ մինչև բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, իսկ քրեական վարույթը նախաքննության փուլում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան